Քայլեր, առանց որոնց Հայաստանի առաջընթացն անհնար է
Անկախ երկրի ղեկավարության ցանկությունից, գոյություն ունեն քայլեր, առանց որի երկրի զարգացման մասին անգամ խոսելը ժամավաճառություն կլինի: Նույնիսկ եթե անկեղծ ցանկություն կա փոխել իրավիճակը, զարգացնել երկիրը, բայց չիրականացվեն փոփոխությունների համար անհրաժեշտ հիմնական քայլերը, որեւէ բարի ցանկություն իրականություն չի կարող դառնալ:
Եւ այսպես, երկրի զարգացման համար անհրաժեշտ քայլերն են.
1. Հարկային եւ մաքսային դաշտում հավասար են բոլորը եւ բոլորի համար գործում են նույն օրենքները:
2. Ստվերից դուրս են գալիս առաջին հերթին խոշոր ընկերությունները, որից հետո միջին եւ մանր ձեռնարկությունները, արտադրողները ինքնաբերաբար եւս գործում են թափանցիկ դաշտում:
3. Դատական համակարգը դուրս է բերվում գործադիր եւ օրենսդիր իշխանության ազդեցության ոլորտից:
4. Ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացում
ա. առանց ռեյտինգային ընտրակարգի
բ. առանց փողաբաժանության
գ. առանց շրջիկ խմբերի
դ. առանց հանցաշխարհի ներկայացուցիչների ընդգրկման
Արեք այս քայլերը եւ հետո խոսեք այս կամ այն բարեփոխումների մասին: Առանց այս քայլերի իրականացման, անգամ առանձին վերցրած մեկ մսուրում հնարավոր չի լինի որեւէ դրական բարեփոխում իրականացնել, եթե իհարկե, չհաշվենք պատերի ներկելը կամ մի քանի ծառ տնկելը մսուրի բակում:
Սա է իրականությունը: Առանց այս քայլերի մնացած բոլորը դատարկ խոսակցություններ են:
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»