Կես տարի անց. ժամանակը գնում է Սամվել Բալասանյանի հաշվից
Գյումրիում հասարակական տրանսպորտն աշխատում է անկանոն ռեժիմով: Այդ ամենին ականատես լինելու համար պետք է ընդամենը 20:00-ից հետո որեւէ կանգառում սպասել որեւէ համարի երթուղային տաքսու: Թեեւ, սրան զուգահեռ նշենք, որ Գյումրու հասարակական տրանսպորտի աշխատաժամերը, ըստ Գյումրու քաղաքապետի՝ 22:00 է:
Սա թերեւս այսօր չէինք հիշի, եթե կես տարի առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր նախընտրական ծրագրում չներառեր հետեւյալը. «Հաշվի առնելով ներքաղաքական տրանսպորտի սպասարկման ոլորտի կարեւորությունը՝ բնակիչների համար այն առավել հարմարավետ դարձնելու համար ձեռնարկելու ենք անհրաժեշտ քայլեր»,- ասված էր նախընտրական ծրագրում:
Սամվել Բալասանյանը իր նախընտրական ծրագրում տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին Գյումրիում տեղադրվել է 20 հատ կանգառ, իսկ որպես նոր քաղաքապետ առաջիկա հինգ տարիներին՝ մինչեւ 2021 թվականը խոստանում է նոր կանգառների թիվը ավելացնել 50-ով:
Սամվել Բալասանյանի վերընտրվելուց հետո անցել է մոտ 7 ամիս, բայց 50 կանգառից դեռ որեւէ մեկը քաղաքում չի տեղադրել, թեեւ չենք կասկածում, որ Բալասանյանը իր խոստումը կկատարի: Սակայն, մինչեւ նոր կանգառների տեղադրման գործընթացը սկսելը, կարելի է նաեւ նկատել, թե ինչ վիճակում են գտնվում նախկինները:
Գյումրու կանգառներից մի քանիսի ապակիները կոտրված են, փոշոտված, շատերի վրա էլ փակցված ու հեռացված չեն տարաբնույթ գովազդային հայտարարություններ, այդ թվում նաեւ Սամվել Բալասանյանի գովազդային պաստառները, որոնք փակցված են դեռեւս 2016 թվականի սեպտեմբերից:
Մեր դիտարկած խնդիրը թերեւս այնքան էլ չի հետաքրքրում գյումրեցիներին, քանի որ այս համայնքը ունի անօթեւանության 30–ամյա չլուծված խնդիր: Բայց եւ ժամանակը գնում է Սամվել Բալասանյանի հաշվից: Նրան մնացել է արդեն 4,5 տարի, որպեսզի կատարի իր խոստումները:
(Շարունակելի)
Դավիթ Գասպարյան
Գյումրի


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»