Գոնե «վինտիլները» բացեք, թող Որոտանի ջուրը Ադրբեջանի փոխարեն Սևան գնա․ Հրանտ Բագրատյան
Ներկայումս ոչ մի նման շինարարություն Հայաստանի Հանրապետությունում չկա, կառուցվում է միայն Սերժ Սարգսյանի ժամանակ սկսված Հյուսիս-Հարավ ճանապարհը՝ այն էլ ոչ առաջնահերթ տեղամասում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հորդորելով իշխանություններին գոնե վերաբացել Որոտան-Արփա թունելը։
«Ինչպես հայտնի է, մարզպետը (խմբ․՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան) հայտարարել էր, որ Որոտան-Արփա թունելով Սևան ջուր չի մտնում։ Հայրենակիցներ, պատկերացնում եք պատերազմի, "մութ ու ցուրտ տարիներին" 1 րոպե անգամ չի դադարեցվել Որոտան-Արփա, Սևան-Դիլիջան թունելների շինարարությունը, շահագործման են հանձնվել 3 կամուրջներ. Աշտարակ, Դավիթաշեն (սրանց շինարարությունը սկսվել էր դեռևս սովետական տարիներին), Մեղրի (նախագծել և կառուցել ենք 1 տարում), Սարսանգ-Ստեփանակերտ էլեկտրագիծը, համարյա ավատել ենք Իրանի հետ կապող էլեկտրագիծը, ատոմակայան, ռազմական գործարաններ, զորակայաններ և այլն։ Ներկայումս ոչ մի նման շինարարություն ՀՀ-ում չկա։ Կառուցվում է սոսկ ՍՍ-ի օրոք սկսված Հյուսիս-Հարավը։ Այն էլ այն տեղամասում որը առաջնահերթ չէ (պետք էր միջոցներն ուղղել Սյունիքի հատվածի վրա, ինչը "ժողովրդական" իշխանությունը չարեց)։ Հիմա, եղբայր, մարզպետ, թե նախարար գոնե վինտիլները բացեք, թող Որոտանի ջուրը Ադրբեջանի փոխարեն Սևան գնա»,- գրել է Հրանտ Բագրատյանը։


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն