Թինա Կանդելակի. Երկրպագում եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիներ չկան
«Մատչ ՏՎ»–ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին սոցցանցի իր էջում հերթական գրառումն է արել՝ նվիրված «Մանչեսթեր Յունայթեդի» հայազգի խաղացող Հենրիխ Մխիթարյանի խաղին։
«Քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ, ես երկրպագելու եմ Մխիթարյանին։ Նախկինում Միլանի ոչ մի խաղ բաց չէի թողնում, երբ Կախան (Կալաձե) էր խաղում»,– գրել է Կանդելակին իր Թվիթերում։
Գրառումը հրապարակվել է անգլիական ակումբի խաղի ժամանակ բելգիական «Անդերլեխտի» հետ. «Մանչեստեր Յունայթեդի» երկու գոլերից մեկի հեղինակը դարձավ Հենրիխ Մխիթարյանը։
Ավելի վաղ Կանդելակին, «Մանչեստեր Յունայթեդ»–«Սանդերլենդ» խաղից հետո, իր էջում գրառում էր արել հայերենով, որտեղ գովել է Մխիթարյանին՝ խփած գոլի համար. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!»: Մխիթարյանը ի պատասխան շնորհակալություն էր հայտնել Կանդելակիին։


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն