ԼՂ հակամարտության քաղաքական լուծումն անհնարին է առանց հրադադարի ռեժիմը հարգելու. ԵՄ ներկայացուցիչ
Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` առանց ռազմական ուժի կիրառման: Դա շատ կարեւոր է: Այս մասին Trend-ին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերը, ով ավարտել է Ադրբեջան այցը:
Նրա խոսքով` տեղի ունեցած այցի ու երկրի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արցախյան հակամարտության լուծման հարցում վերջին փոփոխությունները: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն անմիջական միջնորդ չի հանդիսանում արցախյան հակամարտության լուծման հարցում, բայց լիովին աջակցում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
«Չնայած մեդիատորների գործունեության հասցեին քննադատությանը` որոշում պետք է ընդունեն հակամարտության անմիջական կողմերը: Միջազգային հանրությունը կարող է միայն խորհուրդ տալ կամ առաջարկել, սակայն ոչ մի լուծում չի կարող պարտադրել: Հակամարտության քաղաքական լուծում կարելի է ձեռք բերել միայն հրադադարի ռեժիմը հարգելու դեպքում» - ասել է դիվանագետը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է