Կառավարման ճգնաժամ
«Ժողովրդի վարչապետը» գտել է մի «գաղտնի» փաստաթուղթ, որում ասված է, որ «պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողված է»։ Ավելին, նա համաձայն է այդ ձևակերպման հետ և բնութագրում է վիճակը ասելով, որ այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները:
Սա երկրի կառավարման ճգնաժամի մասին պաշտոնական հայտարարություն է։
Քաղաքական ճգնաժամը, կամ քաղաքական կրիզիսը քաղաքագիտական բառարաններում ունի հետևյալ բացատրությունը․ դա հասարակության քաղաքական համակարգի մի վիճակ է, երբ քաղաքական լարվածությունը կտրուկ կերպով աճում է ու կառավարման համակարգը դելեգիտիմացած վիճակում է հայտնվում, որը, որպես կանոն, հանգեցնում է տարերային պրոցեսների։
Թե որքանով են պետական հաստատությունները ինստիտուցիոնալ առումով կաթվածահար վիճակում ու որքանով է ճիշտ այն պդումը, որ Հայաստանը ձախողված է, թողնենք ժողովրդի վարչապետի խղճին, սակայն դրանից անենք հետևություններ։
Կրիզիս՝ ճգնաժամ, բառը հունարեն բառացիորոն նշանակում է շրջադարձային հանգրվան։ Այսինքն, երբ պետությունը ձախողվում է և կառավարման ճգնաժամ է սկսվում, ապա պառլամենտական կառավարման երկրներում ելքը մեկն է՝ հայտարավում է արտահերթ պառլամենտական ընտրություններ, որի ժամանակ մասնակիցները ներկայացնում են ճգնաժամից դուրս գալու իրենք ծրագրերը և հանրությունը կատարում է իր ընտրությունը՝ որ ուղղությամբ զարգանալ ու դուրս գալ ճգնաժամից։
Այսինքն, կրիզիսը, հանդիսանալով «շրջադարձային հանգրվան», ընտրությունների միջոցով պետությունը զարգացման նոր փուլ մտնելու գործընթացի սկիզբ է հանդիսանում։
«ժողովրդի վարչապետը» հենց ինքն է նման ողբերգական՝ ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին հայտարարություն անում, սակայն այդ վիճակից ինստիտուցիոնալ գործողություններ, ծրագիր, օրակարգ, քայլերի ճանապարհային քարտեզ, աշխարհայացքային ելքեր չի առաջարկում։ Ավելին, խոսում է բյուջեյի 25 տոկոսանոց աճի ու մտքի, տնտեսության հեղափոխությունների մասին։
Ժողովրդի վարչապետին հասկանալը բարդ գործ է, բայց դա իր խնդիրն է, մենք պետք է միմյանց հասկանանք, որը պետք է գործողությունների վերածվի։


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն