Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Տեր-Պետրոսյանը վերցնում է իշխանությունը. Փաշինյանը հանձնվե՞լ է

Իշխանության ձեւավորման պրոցեսը Հայաստանում կանգ չի առնում։ Ամիսներ ի վեր երկրում ընթանում է նոր իշխանության ձեւավորման հիբրիդային պրոցես, որի շրջանակներում Լեւոն Տեր-Պետրոսյանը օգտվելով Փաշինյանի անփորձությունից ու նաեւ հուզական ոչ կայուն որակներից օր օրի մեծացնում է իր ազդեցությունը պետության կառավարման գործում։

Մինչ Փաշինյանին համոզել են, թե մարտի 1-ը բացահայտված է, եւ ողջ ժողովուրդը սպասում է միայն դրան, պետության իրավապահ համակարագը այս շղարշի տակ անցնում է Տեր-Պետրոսյանի ամենամոտ զինակիցներից մեկի՝ Գագիկ Ջհանգիրյանի հսկողության տակ։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է դատախազությանը, ՀՔԾ-ին։

Ջհանգիրյանը շատ պրոֆեսիոնալ խաղում է Փաշինյանի նոր թուլության վրա՝ անընդհատ լսել քննիչների, դատախազների զեկուցումները այս կամ այն քրեական գործի ընթացքի վերաբերյալ։ Ջհանգիրյանի տիրապետության տակ աշխատող համակարգն էլ զեկուցում է՝ ինչ ուզում է, ինչ հրահանգված է, ինչ պետք է։ Մամուլում անդրադարձ եղավ Ջհանգիրյանի վստահելի կադրերից մեկի՝ Արմեն Հարությունյանի մասին։ Վերջինս այս օրերին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարն է ու հենց նա « նախաձեռնեց» դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործը։

Մամուլում եղել են հրապարակումներ նաեւ, որ մարտի 1-ի գործը գծագրվել է հենց Ջհանգիրյանի աշխատասենյակում եւ հետո հրամցվել ՀՔԾ պետին։ Մասնագետների կարծիքով դա հենց Ջհանգիրյանական ձեռագիր է. մեծ աղմուկ, քրեական գործի մեգապատմություն, իսկ տակը բան չկա՝ ոչ ապացույց, ոչ հիմք։ Հետո դրանք փլվում են, բայց պատասխանատվություն կրում են ուրիշները, եւ ոչ երբեք՝ Ջհանգիրյանը։

Գագիկ Ջհանգիրյանի «բարձր» հովանավորությամբ մշակվեց ՍԴ օպերացիան եւ փորձ արվեց ՍԴ նախագահ հռչակել Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկ այլ մոլեռանդ համակրին՝ Վահե Գրիգորյանին։ Վերջինս ինքնահռչակվեց ՍԴ նախագահ, ստեղծվեց արհեստական ճգնաժամ, իսկ Փաշինյանն էլ ցնցվեց Վահե Գրիգորյանի նամակից։ Եվ դարձյալ Փաշինյանին թվաց, թե հիմնական դերակատարը եւ որոշումներ ընդունողն ինքն է։

Ի դեպ, պարբերաբար սոցիալական ցանցերում հայտնվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի որդուն պատկանող սրճարանից լուսանկարներ, նրա իսկ մասնակցությամբ՝ «Վահե Գրիգորյանին սպասելիս» մակագրությամբ։ Տեր-Պետրոսյանի համակարգն արդեն աշխատում է բաց խաղաքարտերով՝ ցուցադրաբար հասկացնելով, թե որտեղ եւ ում հրահանգով են երկրում ընթանում պրոցեսները։ Փաշինյանը դարձյալ չի նկատում պրոցեսը։

Զուգահեռ զարգացումներ են գնում մյուս ոլորտներում։ Վարչապետի մամուլի խոսնակն է Տեր-Պետրոսյանի երդվյալ զինակից Վլադիմիր Կարապետյանը, որն ամբողջությամբ իր կուռացիայի տակ է առել իշխանական քարոզչամեքենան. Ստեղծվել է բավական կոշտ տոտալիտար համակարգ, մամուլի ազատության հետ որեւէ կապ չունեցող, որը համակարգվում է մեկ անձի կողմից։ Նրա անմիջական հրահանգով են եթերներ տրամադրվում Հ1-ում, «Ազատությունում», գրվում շրջաբերական հանդիսացող խմբագրականներ եւ կազմակերպվում ֆեյքերի գործարանի աշխատանքը։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, ապա այդ համակարգը իրականում աշխատում է Տեր-Պետրոսյանի թիմի օգտին եւ ոչ թե Փաշինյանի։ Իսկ վարչապետը դարձյալ չի նկատում դա եւ զարմանում է թե ինչու է ոչ իշխանական մեդիա համակարգն ավելի ազդեցիկ քան իրենը։ Խնդիրը «պեռաշկիի փողը» չէ։ Խնդիրը յուրային համակարգի ոչ յուրային լինելու մեջ է։

Վլադիմիր Կարապետյանի հաջորդ ոլորտը Արտաքին գործերի նախարարությունն է։ Հիշեցնենք, որ նա մինչ 2008 թվականը աշխատել է այնտեղ։ Վլադիմիր Կարապետյանը խնդիր է դրել սահմանել տոտալ վերահսկողութուն ԱԳՆ-ում եւ հասնել նախարար Զոհրապ Մնացականյանի եւ նրա տեղակալների եւ ԱԳՆ քարտուղարի հրաժարականներին։

Վերջին օրերին հրապարակային բաց նամակների պատերազմ սկսվեց Տեր-Պետրոսյանի մեկ այլ մոլեռանդ զինակցի Տիգրան Պասկեւիչյանի եւ Հանրային հեռուստաընկերության նորընտիր նախագահ Արա Շիրինյանի միջեւ։ Իբր ստեղծագործական տարաձայնութունների տակ, իրականում թաքնված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի օպերացիան Պասկեւիչյանի միջոցով վերցնել Հ1-ը։ Բայց պլանը ինչ-ինչ պատճառներով ձախողվեց եւ պարտված կողմն անցավ «խուժան կռվի»։

Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը վերցնելու հիբրիդային պատերազմը նոր թափ է ստանում եւ առաջիկայում լինելու են նոր զարգացումներ։ Փաշինյանը կամ ինչ-ինչ պատճառներով հանձնվել է, կամ պարզապես չի տիրապետում իրավիճակին։
Սա առաջին հերթին պետք է անհանգստացնի Փաշինյանի նեղ թիմին, հեղափոխության լիդերներին։ Տեր-Պետրոսյանի հաղթանակը նրանց ուղղակի պարտությունն է, թե անձնապես, թե հեղափոխության հռչակած արժեքներ։

Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանական Ջհանգիրյանական կարեւորագույն օպերացիան մնում է ԱԱԾ-ն։ Արթուր Վանեցյանն իր վարկանիշով եւ իր սահմանադրական անկախությամբ ոսկոր է Տեր-Պետրոսյանական պլանների կոկորդում։ Արթուր Վանեցյանի դեմ ուղիղ պատերազմի այս պահին այդ համակարգը չի գնա, բայց միջնորդավորված ճնշումների, վարկաբեկման փորձերի, մամուլային արշավի, «քաղհասարակության» պահանջների պակաս չի լինելու։ Ի վերջո, բազմաթիվ մարդիկ կմտնեն Փաշինյանի սենյակ ու ի միջի այլոց կհորդորեն ազատվել Վանեցյանից։ Նման տեխնոլոգիաների Տեր-պետրոսյանական համակարգը լավ է տիրապետում։

Ամփոփում

Իշխանության հիբրիդային գրավման պրոցեսը երեք բեւեռի պետք է լրջորեն մտահոգի. ՔՊ, ԱԱԾ եւ հասարակության գիտակից հատված։ Եթե ոմանց թվում է թե իշխանության ձեւավորումը Հայաստանում առաջիկա հինգ տարվա համար ավարտված է, չարաչար սխալվում են։ Եվ նաեւ փաստ չէ, որ իշխանության փոփոխություն կարող է տեղի ունենալ ընտրությունների միջոցով։

Վարդան Մխիթարյան

Top-News.am