Հարց իրենց չեզոք, անաչառ համարող հասարակական գործիչներին
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում հարց է տվել «իրենց չեզոք, անաչառ համարող հասարակական գործիչներին»:
Իրավապաշտպանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ. «ՀԱՐՑ ԻՐԵՆՑ ՉԵԶՈՔ , ԱՆԱՉԱՌ ՀԱՄԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ
Ս․թ․ հունվարի 17-ին ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց Սամվել Մայրապետյանի գործով և ՀՀ իշխանություններին հանձնարարեց ապահովել Սամվել Մայրապետյանի բուժումն իրականացնել Գերմանիայում։
Չե՞ք կարծում, եթե Սամվել Մայրապետյանի գործով դատավորը որոշում կայացներ թույլատրել Սամվել Մայրապետյանի բուժումը շարունակել Գերմանիայում, ապա այդ որոշմանը կհետևեին հետևյալ հնարավոր զարգացումները․
1. Դատախազությունը որոշումը կբողոքարկեր վերաքննիչ դատարան։
Վերաքննիչ դատարանը շուտափույթ նիստ կգումարեր։
Վերաքննիչ բողոքն անձամբ կպաշտպաներ գլխավոր դատախազը։
Վերաքննիչ դատարանը կբեկաներ առաջին ատյանի որոշումը։
2. Որոշումը կայացնելուց մի քանի օր անց, ոմն քաղաքացի բողոք կբերեր Առաջին ատյանի դատավորի դեմ առ այն, որ այդ դատավորը երկու տարի առաջ իրեն հայհոյել և հարվածել է։
Դատախազությունը գործ կհարուցեր և կդիմեր ԲԴԽ։
ԲԴԽ-ն կտար իր համաձայնությունը քրեական գործ հարուցելու մասին և կկասեցներ դատավորի լիազորությունները»:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն