Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Եթե Դավիթ Գրիգորյանի համար «պեղված» հանցանքը սա է, ապա աներկբա է, որ սա իրավական գործընթաց չէ. Երվանդ Վարոսյան

ՀՀ գլխավոր դատախազությունը վերջապես որոշեց հանդես գալ դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով պարզաբանումներով ու բացահայտել «հանցանքների» այն շարքը, որ իբր կատարել է դատավորը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հրաշալի է, որ վերջապես հանրությունը ու հատկապես իրավաբանական համայնքը հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ ահասարսուռ «բաներ» են պեղել ընդամենը մեկ տարվա ընթացքում ինքնամաքրված, ամբողջովին փոխված, «ժողովրդի սրտի» ՀՔԾ-ն ու դատախազությունը:

Հաղորդագրության համաձայն. «...դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել եւ դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրեւ նշված օրը ժամը 09.30-09.36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր, դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի եւ դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել եւ նշանակվել է մեկ այլ օր:

Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը եւ նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն: Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որեւէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ»:

Հիմա մի փոքր պարզ՝ պարզվում է, որ հոկտեմբերի 11-ին դատավոր Գրիգորյանի վարույթում գտնվող երկու բողոքներով դատական նիստերը չեն կայացել, հետաձգվել են ու դատավորի կողմից կազմվել են արձանագրություններ, որ դատական նիստերը հետաձգվել են կողմերի չներկայանալու պատճառով...

Այս պահին դեռ չենք ցանկանում անդրադառնալ այն հանգամանքին, որ կազմված արձանագրություններն արտացոլում են իրականությունը, որ այո, անկախ այն հանգամանքից, որ հետագայում կազմված այդ երկու արձանագրություններում մեխանիկորեն ժամերը համընկել են, սակայն դրանք արտացոլում են իրականությունը, ինչքան երկար վարույթն իրականացնող մարմինն այս առումով մոլորության մեջ գտնվի (հատկապես դատավորի գտնվելու վայրի մասով), այնքան լավ:

Այս պահին անգամ հանգամանալի անդրադարձի կարիք չի զգում տեքստում առկա «դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով» մտացածին արտահայտությունը: Ի՞նչ անձնական դրդում, ի՞նչ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետ, ի՞նչ սկսված ցույց տալ:

Ախր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի համաձայն «Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում` այդ մասին տեղյակ պահելով դիմողին եւ վարույթն իրականացնող մարմնին», հասկացա՞ք քննում է, ոչ թե սկսած է ցույց տալիս քննելը: Այո, օրենքի այս կարգավորումը երբեք չի գործել, որեւէ դատավոր Հայաստանում երբեք հնարավորություն չի ունեցել պահպանել այս ժամկետը, ու ես չեմ հիշում, թե երբեւէ այս առումով որեւէ հարց բարձրացված լինի, կամ որեւէ դատավոր որեւէ խնդիր ունեցած լինի, ուստի սա է պատճառը, որ «բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով» արտահայտությունը մտացածին է, ու սա ընդամենը փորձ է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի դիսպոզիցիային փորձել որեւէ կերպ նմանեցնել Դ.Գրիգորյանի ապագա մեղադրանքը:

Սակայն հարցին անդրադառնանք այլ տեսակետից, մի պահ ընդունենք, որ տարածված տեքստում ներկայացվածն ամբողջությամբ արտացոլում է իրականությունը: Մի՞թե սա կարող է համարվել հանցագործություն, կամ անգամ կարգապահական խախտում: ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն, հանցագործություն կարող է համարվել միայն ՀԱՆՐՈՐԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ այն արարքը, որը ներկայացնում է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ու ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը ԷԱԿԱՆ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ:

Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ դատարանի վարույթում գտնված այս երկու բողոքներն էլ քննվել են օրինական կարգով, արդյունքում կայացվել են օրինական որոշումներ, որոնք վերադաս երկու դատական ատյանների որոշումներով թողնվել են օրինական ուժի մեջ: Իսկ տեղի չունեցած ու հետաձգված երկու դատական նիստերի մասին կազմվել են արձանագրություններ առ այն, որ դրանք տեղի չեն ունեցել ու հետաձգվել են:

Նման պայմաններում, թող որեւէ մեկը ցույց տա դատախազության հաղորդագրության մեջ նկարագրված արարքների (եթե անգամ դրանք կատարված լինեին) հասարակական վտանգավորությունը, հանրային վտանգավորությունը կամ հետեւանքը՝ որեւէ մեկին պատճառված որեւէ էական վնասի տեսքով:

Ի վերջո, արդարադատության համակարգի հետ առնչություն ունեցող բոլոր մասնակիցներս կարող ենք ձեռքներս դնել սրտներիս ու ասել, որ տեղյակ ենք, որ թե նիստ հետաձգելու մասին նմանատիպ արձանագրությունները, թե հետին թվով կողմերին առաքվող, երբեմն նաեւ չառաքվող ծանուցագրերը մեր դատական համակարգում միշտ եղել են ու առկա ծանրաբեռնվածության պայմաններում լինելու են:

Ու ես նորից պնդում եմ, որ սա, բնականաբար, ոչ հանցագործություն է, ոչ էլ անգամ կարգապահական պատասխանատվության հիմք: Այս առումով հրավիրում եմ հատկապես դատավորների ուշադրությունը, նաեւ ԲԴԽ անդամ դատավորների: Քանի որ ընկերներ, եթե սա գնահատվում է որպես հանցանք... դե արդեն հասկացաք ինչ նկատի ունեմ:

Ինչեւէ, առկա վիճակում կարող ենք արդեն հստակ փաստել, որ եթե Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու համար «պեղված» հանցանքը սա է, ապա արդեն աներկբա է, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ պարզ հետապնդում, որն ունի երկու նպատակ՝ պատժել դատավորին ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար՝ միաժամանակ սաստելով մոյւս դատավորներին, ինչպես նաեւ կասեցնել Դ.Գրիգորյանի լիազորությունները, թույլ տալով գործերը մակագրող «համակարգչին» Ռաբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը հանձնել մեկ այլ, ավելի «շրջահայաց» դատավորի:

Նման պայմաններում արդեն հպարտորեն կարող եմ նշել, որ ստանձնում եմ դատավորի պաշտպանությունը»:

 

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում