Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումները այդպես էլ չբարձրացան քաղաքական մակարդակի. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող քննարկումները այդպես էլ չբարձրացան քաղաքական մակարդակի, ինչպես դասագրքերում ներկայացվող Հայաստանի "պատմությունը" կտրված մնաց աշխարքաղաքական տրամաբանությունից:
"Հայկական պատմությունը" մի անհասկանալի կտրտված պատումների շարք է, առանց որևէ քաղաքական և քաղաքակրթական տրամաբանության: Ավանդույթը նույն կերպ շարունակվում է և ինչպես առաջ, հիմա նույնպես աշխարհը բաժանված է հայերին սիրողների ու չսիրողների:
Ղարաբաղի հարցի լուծումը հիմա գտնվում է Ուկրաինայում, Սիրիայում, Պաղեստինում, Աֆղանստանում...: Լուծման վրա մեծ ազդեցություն ունեն նաև Հայաստանի դեմոգրաֆիան, արդյունավետ կառավարումը, հանրային մոբիլիզացիան ընդհանուր ազգային խնդիրների շուրջը և ամենակարևորը` հանրության ներսում արդարության գաղափարի գոյության վրա:
Մնացած բոլոր "քննարկումներն" ուղակի պրոֆանացիա է»,- գրել է նա:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն