Նախաձեռնում ենք անվճար իրավական խորհրդատվությունների շարք. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը սկսում է գիտակրթական նախաձեռնությունների, ինչպես նաեւ քաղաքացիների մատուցվող անվճար իրավաբանական խորհրդատվությունների շարք։ Բոլոր այն անձինք, ովքեր ունեն իրավական խնդիրներ և ցանկանում են ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն, կարող են մասնակցել մեր կողմից կազմակերպվող ընդունելությանը։
Անվճար իրավաբանական խորհրդատվությունը, առկա հնարավորությունների սահմաններում, կտրամադրվի հասարակական կազմակերպությանը անդամակցող լավագույն իրավաբանների կողմից։ Խորհրդատվության տրամադրումը կկատարվի հասարակական կազմակերպության հիմնադիրներ Արփինե Հովհաննիսյանի և Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ՝ ընդգրկելով քրեական, քաղաքացիական, վարչական, աշխատանքային իրավունքի ոլորտները։ Ընդունելության ընթացքում հասարակական կազմակերպության անդամ իրավաբանների կողմից քաղաքացիներին կտրամադրվի անվճար բանավոր խորհրդատվություն։ Որոշակի դեպքերում քաղաքացիների համար անվճար կպատրաստվեն անհրաժեշտ իրավական փաստաթղթեր։Տրամադրվող խորհրդատվությունը չի ներառի ներկայացուցչությունը դատարանում և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում։
Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչեւ սույն թվականի օգոստոսի 5-ը՝ զանգահարելով +374 99 066076 հեռախոսահամարին։ Ընդունելության գրանցված անձինք լրացուցիչ կտեղեկացվեն ընդունելության օրերի եւ ժամերի մասին։ Ընդունելությունը կկատարվի «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության գրասենյակում՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի փողոց, 1բ շենք հասցեում (4-րդ հարկ): Անհրաժեշտության դեպքում մեր իրավաբանների խումբը կայցելի համապատասխան մարզ։ Քաղաքացիների ընդունելության վերջնաժամկետն է 2019թ. օգոստոսի 31-ը»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ