Հավերժ երիտասարդ Ջենիֆեր Լոպեսը տոնում է ծննդյան 50-ամյակը (լուսանկարներ)
Մոլորակի ամենասեքսուալ կանանցից մեկը համարվող հայտնի երգչուհի, դերասանուհի, պարուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսն այսօր՝ հուլիսի 24-ին, տոնում է ծննդյան 50-ամյակը, գրում է gazeta.ru-ն:
Լոպեսը ծնվել է Նյու Յորքում՝ Պուերտո Ռիկոյից ծրագրավորողի ընտանիքում: Նա 5 տարեկանից սկսել է երգել և պարել, վաղ տարիքից ելույթ է ունեցել դպրոցում, ինչպես նաև հաջողությամբ հաղթահարել է ցածր բյուջեով «Իմ փոքրիկ աղջիկը» ֆիլմի քասթինգը:
Մի շարք մյուզիքլներում հանդես գալուց, Եվրոպայում ու Ճապոնիայում ունեցած հյուրախաղերից հետո Լոպեսը հայտնվել է հեռուստատեսությունում: 1995թ.-ին նկարահանվել է «Փողի գնացք» ֆիլմում, իսկ 1997թ.-ին նկարահանված «Սելենա» ֆիլմում գլխավոր դերի համար «Ոսկե գլոբուս» մրցանակի է ներկայացվել: Նա մոտ երեք տասնյակ ֆիլմերում է նկարահանվել, որոնցից շատերը սիրված են հանդիսատեսի կողմից:
Լոպեսի առաջին ձայնասկավառակը թողարկվել է 1999թ.-ին, սակայն նրան առավել մեծ հաջողություն է բերել երկրորդ՝ «J.Lo» ձայնասկավառակը, որը 4 անգամ պլատինե կարգավիճակ է ստացել:
2002թ.-ին հայտնի է դարձել երգչուհու և դերասան Բեն Աֆլեկի սիրավեպի մասին, սակայն զույգը հարսանիքից մեկ օր առաջ չեղարկել է այն:
Ավելի ուշ Լոպեսն ամուսնացել է երաժիշտ Մարկ Էնթոնիի հետ: Նրանց ամուսնությունը տևել է 10 տարի՝ մինչև 2014թ.-ի հունիսը: Այժմ երգչուհին կրկին հարսնացուի կարգավիճակում է. 2019թ.-ի մարտին նա նշանադրվել է բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ:
Երգչուհին իր հոբելյանը կնշի նաև ռուս երկրպագուների հետ. օգոստոսի 4-ին նա It's my party խորագրով համերգ կունենա Մոսկվայում, օգոստոսի 11-ին՝ Սանկտ Պետերբերգում:














![]()


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել