Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Նիկոլ Փաշինյանի վարկանիշի, «սանտա կլաուսի» և ամենաքիչ հայհոյված մարդու մասին

Հուլիսի 8-ին հրապարակվեց ամերիկյան IRI ինստիտուտի՝ 2018-ի հոկտեմբերին եւ 2019-ի մայիսին Հայաստանի վերաբերյալ իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունը։ Հետազոտությունը պարունակում է մի շարք բաժիններ, որոնք այս կամ այն կերպ քննարկման առարկա դարձան: Ուշադրությունից, սակայն, կարծես վրիպեց այն, որ այդպես էլ չհրապարակվեցին Ն. Փաշինյանի և Ա. Սարգսյանի անհատական վարկանիշները, իսկ դրանք կան (նախագահի և վարչապետի աշխատակազմերի վարկանիշերի հետ չշփոթել):Բացի վերոհիշյալից առկա են նաև այլ հետազոտություններ, որոնց մասին պարբերաբար հրապարակումներ են լինում մամուլում՝ տարբեր ենթատեքստերով և մանիպուլյացիաներով: Ինչպես հիշատակված, այնպես էլ մյուս հետազոտությունները ունեն ընդհանրություններ` անկախ մեթոդաբանության տարբերություններից նրանք փաստում են, որ Ն.Փաշինյանի վարկանիշը իջնում է և ... ուշադրություն.

Արմեն Սարգսյանի ու Ն. Փաշինյանի վարկանիշերի միջև կա նվազագույնը տաս տոկոսի տարբերություն՝ հօգուտ Արմեն Սարգսյանի: Թերևս եթե ոչ հիմնական, ապա պատճառներից մեկն էլ այդ էր, թե ինչու այդ վարկանիշերը չհրապարակվեցին: Ակնհայտ է նաև, որ վարկանիշների միջեւ անդունդը աստիճանաբար խորանալու է։
Իհարկե, կարող է լինել հակադարձում, որ Արմեն Սարգսյանի վարկանիշը ավելի շատ «Սանտա Կլաուսի»(պաղպաղակ, համբուրգեր և այլն) վարկանիշ է, եւ առնվազն անլուրջ է այդ վարկանիշը համեմատել Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ։ Սակայն, կարծում եմ, յուրաքանչյուր հրապակային միջոցառմանը Դել Քարնեգիի ոճով ոգեշնչող ելույթներ արտասանող եւ դրանով դահլիճներ լցնող Նախագահի վարկանիշը վաղ, թե ուշ չար կատակ է խաղալու Նիկոլ Փաշինյանի եւ նրա պաշտելի քարոզիչների հետ։ Բացատրեմ`
երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասնի իր ամենացածր կետին (իսկ դա անխուսափելի է, և այդ պահն էլ սարերի ետևում չէ) Արմեն Սարգսյանը իր «սանտակլաուսյան» վարկանիշը ԿՏՐԱՆՍՖՈՐՄԱՑՆԻ կամ ԿԿԱՊԻՏԱԼԻԶԱՑՆԻ քաղաքական վարկանիշի` նվազագույն կորուստներով՝ այսինքն օգտագործելով կամ մաշելով այն անվտանգության բարձիկը, որը այս պահին արդեն գոյություն ունի նվազագույնը 10 տոկոս առավելության տեսքով:

Ի դեպ մի կարևոր հանգամանք ևս` իրենք իշխանական քարոզիչներն են նպաստում Ա. Սարգսյանի վարկանիշի ավելացմանը: Կհարցնեք ինչպես՝ ասեմ: Ա. Սարգսյանը ֆեյքային հարձակումների(այն է` հայհոյանքների) գրեթե չենթարկված եզակի անձանցից է: Բանն այն է, որ իշխանական քարոզիչները իրենց գրասենյակներում կամ տոտալիզատորներում զբաղված են ոչ միայն «Nikol prkich» կամ «purk varcapedin» այլև «me8 sireli naxagah» գրելով` սահմանադրական կարգի ՉՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ համար: Քանի որ Ա.Սարգսյանից քաղաքական դաշտի և ոչ մի դերակատար առանձնապես ակնկալիք չունի, նրա հասցեին երբեմն քննադատություններ լինում են, բայց ոչ երբեք թիրախավորված ֆեյքային գրոհներ։ Մինչդեռ Փաշինյանը իր թելադրած խաղի կանոններով քննադատվում է:

Արդյունքում՝ մինչ իշխանական քարոզիչները ինքնամոռաց հայհոյում են այլախոհներին, անընդհատ ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Գահավիժում է Փաշինյանի վարկանիշը, շահում է «հայկական երազանքի» մարմնավորում Արմեն Սարգսյանը, իշխանական տերմինաբանությամբ՝ «հայհոյվում են» այլախոհները «տուժվում» է Փաշինյանը, շահում է Արմեն Սարգսյանը։

Հ.Գ. Երբ չարիքի դեմ պատնեշներ կառուցելու փոխարեն ավելի ես սնուցում այն, ի վերջո այն սրբում-տանում է բոլորին։ Ու այդ հայհոյանքների ալիքը սրբել-տանելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, քանի որ այս ընթացքում վարչապետը չկարողացավ վերջ դնել ատելության այն մթնոլորտին, որ կա երկրում։Նա չկարողացավ հայհոյանքների ալիքից պաշտպանել նույնիսկ սեփական ընտանիքը, ուր մնաց, թե մյուսներին։
Սա կարդալով, իշխանական քարոզչամեքենայի տարբեր օղակներ տարբեր կերպ կարձագանքեն` իմաստը չհասկացածները` քմծիծաղ ու հերթական հայհոյանքի շարադրում, իմաստը հասկացածները` դառնությամբ կժպտան, գուցե ներսում անգամ հասկանան, բայց, ցավոք հետևություններ չեն լինի:

Հ.Հ.Գ. Եթե Արմեն Սարգսյանը հերթական հանդիպման ժամանակ իր սենյակում Նիկոլ Փաշինյանին կոնյակ հյուրասիրելիս հավաստիացրել է, որ նախագահի պաշտոնը իր երազանքների պաշտոնն է, քանի որ ամենալավ հարթակն է յոթը տարի ոչինչ չանելու եւ, ասենք, Ղազախստան երկարատեւ այցեր կատարելու համար,իսկ դուք էլ հավատացել եք, ապա մնացեք նույն պարզամիտը:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից