Ենթադրյալ չարաշահումների մասին մեր իրավապահները նո՞ր իմացան
Հարցեր, հարցեր ու էլի նորանոր հարցեր են առաջանում: Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով ասաց, որ չի ուզում Հրայր Թովմասյանին տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում: Հրայր Թովմասյանը չնահանջեց: Որից հետո համացանցում սկսեցին հայտնվել տեղեկություններ Հրայր Թովմասյանին, իր նախկին [ենթադրյալ] չարաշահումների համար, մոտ ժամանակներում սպասվող քրեական պատասխանատվության մասին: Հարց է առաջանում. այդ [ենթադրյալ] չարաշահումների մասին մեր իրավապահները նո՞ր իմացան:
1. Եթե այդպես է, ուրեմն ստացվում է, որ Հրայր Թովմասյանի անցյալը «փորփրելու» հրահանգը ուղղակիորեն կապված է եղել Վարչապետին նրա չենթարկվելու հետ: Ստացվում է, որ [եթե այդ չարաշահումները իրականում եղել են] չարաշահումները մնալու էին չբացահայտված, եթե Հ.Թովմասյանը հնազանդ պահեր իրեն Վարչապետի հանդեպ:
2. Մյուս տարբերակը. եթե այդ [ենթադրյալ] չարաշահումների մասին մեր իրավապահները մինչև այդ տեղյակ էին, բայց ընթացք տվեցին միայն այն ժամանակ, երբ Հ.Թովմասյանը հանդգնեց հակաճառել Վարչապետին: Դա էլ ավելի վատ ախտանիշ է. ստացվում է, որ Վարչապետը և իրավապահները գիտեն մեր պաշտոնյաների ենթադրյալ հանցագործությունների մասին, սակայն ընթացք չեն տալիս այդ տեղեկություններին, քանի դեռ այդ պաշտոնյան հնազանդ ենթարկվում է գործադիրին:
Երրորդ տարբերակ պարզապես չկա: Իսկ առկա երկու տարբերակից որն է վատը, իսկ որը՝ ավելի վատը՝ չեմ կարող հստակորեն ասել: Իմ կարծիքով, երկուսից էլ գարշահոտ է գալիս։
Հայկ Ալումյանի ֆեյսբուքյան էջից


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն