Սահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի. Աշոտյան
Սահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ըստ «Հայկական ժամանակի»՝ իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Այս կարճ, բաց չափազանց ուշագրավ հրապարակման օրինակով կարելի է բացահայտել փաշինյանական կառավարման ողջ անատոմիան:
1. Սահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի:
2. Գործի է անցնում պետության ռեպրեսիվ համակարգը, որի անունը դնում են «իրավապահներ»:
3. Պայքարի մյուս ուղղությունը տեղեկատվական մանիպուլյացիաններն են մի շարք զլմներով՝ գլխավորությամբ Նիկոլի ընտանիքին պատկանող մամուլի:
4. ՀԺ-ին զուգահեռ այս թեմայով միակողմանի հրետանային ռմբակոծություններ անում են Ազատությունն ու Հանրայինը:
5. Ամենաուշագրավն այն է, որ Նիկոլի թերթը արդեն նախապես որոշել է, որ Հրայր Թովմասյանը թույլ է տվել «չարաշահումներ», իսկ իրավապահ համակարգին պարզապես վերապահվում է «լեգիտիմացնել» այդ ինֆորմացիան:
Պարոնայք, ՍԴ-ի բլիցկրիգը տապալվեց, ՍԴ-ի պաշարումը նույնպես տապալվելու է, պատրաստվեք երկարաժամկետ «խրամատային» պայքարի:
Կամ էլ հեռու խաղացեք ու վերջապես անցեք ձեր բուն պարտականությունների եւ ժողովրդին տրված հարյուրավոր խոստումների կատարմանը»:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն