Ստամբուլյան կոնվենցիան չի կարող վավերացվել ԱԺ կողմից, քանի դեռ չի ստացել ՀՀ ՍԴ դրական եզրակացությունը
Էդ ստամբուլյան կոնվենցիայի մասին եթե հավես ունենամ, էս քանի օրը մի հատ հին ու բարի Ադեկվադի էպիզոդ կանեմ, զուտ զա կայֆ: Ինչի՞ եմ ասում զա կայֆ, որովհետև ավելի լուրջ նպատակներ այդ էպիզոդը, ըստ իս, չի կարող հետապնդել, իսկ դրա պատճառն իր հերթին կայանում է մեր բազմաչարչար Սահմանադրության մեջ: Բանն այն է, որ այդ, ինչպես նաև ցանկացած այլ կոնվենցիա չի կարող վավերացվել Ազգային Ժողովի կողմից, քանի դեռ այն չի ստացել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ դրական եզրակացությունը մեր Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ: Ու քանի որ օդում կախված համոզմունքից ելնելով՝ ես գիտեմ, որ Թովմասյան Հրայրը չի տալու այդ դրական եզրակացությունը, էդ կոնվենցիան ԱԺ չի էլ հասնելու: Ստեղ բոցը այլ տեղ է. բանն այն է, որ մինչև ՍԴ մտնելն այդ կոնվենցիան պիտի դրական եզրակացություն ստանա ՀՀ կառավարության կողմից... ու կստացվի, որ բոլոր էն կեղծ ազգայնականները, որոնք իրենց քայլառաստ կլոունությունը քողարկում էին ավանադապաշտության ներքո, ևս մեկ ծանր հարված կստանան: Կստացվի, որ Կառավարությունն էդ կոնվենցիային կողմ է, իսկ «քխխ» ՍԴ-ն՝ դեմ: Քոչարյանի գործով Եվրադատարանի խորհուրդը հարցնելուց հետո սա ևս մեկ ծանր ական է ամենատաղանդավոր գեներ... էէէ... վարչապետի համար: Որովհետև Արևմուտքին դժվար է լինելու բացատրել, թե ինչու այդ կոնվենցիան չի կարելի մտցնել Կառավարության օրակարգ, եթե դու հոգով-սրտով ԼԳԲՏ ես:
Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն