Ինչ որ մեկդ այս մարդուն փողոցից բերեք տուն, տաք թեյ տվեք. Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանի մասին
Երեկվանից մտածում եմ ինչպես արձագանքել Նիկոլ Փաշինյանի դատական համակարգին ուղղված ոչ կոռեկտ եւ վիրավորական բնույթի որակումներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ուղղակի խոսքեր չեմ գտնում։ Ինչպե՞ս կարող է պետության ղեկավարն իր դատավորներին վիրավորել, օգտագործել մարդու նկատմամբ անթույլատրելի այնպիսի բառեր, ինչպիսիք են «անտեր, փեդով գլխին խփել, դռների տակ վնգստալ»։
Ինչ որ մեկդ այս մարդուն փողոցից բերեք տուն, տաք թեյ տվեք, բացեք 11-րդ դասարանի «հասարակագիտություն» առարկայի դասագիրքը եւ բարձրաձայն կարդացեք, որ մարդու արժանապատվությունն անօտարելի արժեք է, չի կարելի վիրավորել մարդու ինքնասիրությունը, բացատրեք, որ գոյություն ունի իշխանությունների տարանջատման սկզբունք, որտեղ գործադիր եւ դատական իշխանությունները հավասարազոր են, գործադիրի ղեկավարը ԻՐԱՎՈՒՆՔ չունի միջամտել, մասնավորապես որակել, գնահատել եւ վիճարկել դատական իշխանության գործողությունները։
Ինչ որ մեկդ իրան ասեք, որ եթե զգում է, որ իր հոգեվիճակը չի բավարարում պետության ղեկավարի համար սահմանված հավասարակշռության, զսպվածության, կոռեկտության եւ հաշվետվողականության նվազագույն պահանջներին, ապա ավելի ճիշտ կլինի իմաստուն լռել, ուղղակի լռել, կամ ծայրահեղ դեպքում գրավոր շարադրել իր մտքերը։
Ո՞վ է պատասխանատու Փաշինյանի առողջության համար։ Խնդրում եմ առավել զգոն լինել, նա այժմ զբաղեցնում է խիստ կարեւոր պաշտոն, տիրապետում է կարեւորագույն եւ հզոր լծակների, որոնց չհաշվարկված կիրառումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։
Մեկ էլ խնդրում եմ հուզական բնույթի նամակներ մի գրեք իրեն, ցնցվում է»:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ