Ոչ մի առարկայական վերլուծություն, ոչ մի բովանդակային կարծիք. Գևորգ Պետրոսյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչի՞ համար ժպտամ...
Պատմությունը միշտ էլ ապացուցել է, որ ժողովրդի մի որոշակի հատված միշտ էլ խոչընդոտել է ամբողջ ժողովրդի առաջընթացին: Հետհեղափոխական, իսկ ավելի ճիշտ՝ հետիշխանափոխական Հայաստանում այդ <<դերը>> ստանձնել և խաղում են ֆբ-ում ամբողջ օրը վխտող՝ հրահանգավորված կեղծ օգտատերերը: Կարդում եմ հրապարակային ելույթներիս ներքո մի քանի <<անմեղ>> գրչակների մտքի <<գոհարները>>... Ոչ մի առարկայական վերլուծություն, ոչ մի բովանդակային կարծիք: Բոլորը միաբերան ինձ մեղադրում են, թե <<խոսելիս չեմ ժպտում>>... Ինչի՞ համար ժպտամ, հը՞, ասեք՝ որ բանի համար զվարճանամ՝ օրեցօր դատարկվող Հայաստանի՞, Արցախում ամեն րոպե սպասվող պատերազմի պայթյունի՞, մեր ապաշնորհ արտաքին քաղաքականության պատճառով մեզնից երես թեքած հարևանների՞, օրվա հացի կարոտ մարդկանց բանակն ընդարձակվելու՞, աճող գործազրկության՞, չարքաշ աշխատանքային օրվա ավարտին ձեռնունայն տուն վերադարձող տղամարդու՞, արտաքին պարտքն աճելու՞, աղբանոցի վերածված մայրաքաղաքի՞, ազգային ավանդական արժեքների ու քրիստոնեական դավանանքի նկատմամբ անթաքույց ու անպատիժ գրոհի՞, թե՞ օդից կախված տնտեսական հեղափոխության... Ասեք՝ ինչի համար ժպտամ, գուցե անհաջող փորձ կատարեմ՝ ինձ ստիպելով ժպտամ»...


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ