Նեգատիվ, թե պոզիտիվ օրակարգ
Հայաստանի քաղաքական կոլեկտիվ միտքը չի կարողանում նեգատիվ օրակարգից անցում կատարել պոզիտիվ օրակարգի։ Սկսած 1991-ից մենք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան մերժում ենք։
Սկզբնական շրջանում մերժում էինք Սովետական Միությունն ու կոմունիստներին և զգուշանում նրանց վերադարձից։
Հետո մերժում էինք ՀՀՇ-ին ու Տեր-Պետրոսյանին։ Հետո Սերժ Սարգսյանին ու հանրապետականներին։
Հիմա հասարակության մի զգալի հատվածը մերժում է նախկիններին, դատավորներին, հարուստներին որպես այդպիսին, «հին փչացած սերունդը», ղարաբաղցիներին, Ռուսաստանը, Քոչարյանին, իսկ մյուս հատվածը սկսել է մերժել Նիկոլին, «զոմբիներին», Արևմուտքը, «սորոսականներին», «լակոտներին», «այլասերվածներին» և այլն։
Մենք բոլորս ինչ-որ մեկին մերժում ենք ու դրա համար ինքներս էլ ենք ինչ-որ մեկի կողմից մերժվում։ Դա կառուսել է, որը դեռ չի կանգնել։
Նեգատիվ օրակարգը դառնում է միակն այն ժամանակ, երբ չի լինում իրական օրակարգ։
«Նախկինները» չունեին օրակարգ, «նորերը» նույնպես չեն կարողանում պոզիտիվ օրակարգ առաջարկել, բոլոր առաջարկները կա՛մ զտում են, կա՛մ ունեզրկում, կա՛մ պատով տալ, իսկ լավագույն դեպքում կաշառել՝ թոշակ կամ աշխատավարձ բարձրացնելու տեսքով, այնինչ պետք է բարձրացնել կենսամակարդակը, ինչը պոզիտիվ ծրագրի և հանրային համերաշխության արդյունքում է լինում։
Հիմա պայքարը մեղմ և հուժկու մերժողների միջև է գնում, վաղը գալու են մերժողներին մերժողները, նաև՝ նրանց պատժողները, որովհետև մերժման ձևերն են սկսել սրվել։
Որպեսզի հաջորդ իշխանությունը լինի «չմերժող», այլ առաջարկող, պետք է սկսել օրակարգի ձևավորումից։
Օրակարգը՝ դարակում դնելու համար, որովհետև մերժողը մերժման իներցիայից չի կարող դուրս գալ, նաև չեն թողնի՝ դա է հեղափոխական մանդատը։
Կա դարակում դնելու ժամանակը, կա դարակից հանելու ժամանակը։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին