Մենք Ռուբեն Շուգարյանին շնորհակալ ենք, բայց առաջարկն անընդունելի ենք համարում. Ստեփանակերտ
Արցախում Ռուբեն Շուգարյանի առաջարկը ԼՂՀ ներկայացուցչին հայկական պատվիրակության կազմում ներառելու հնարավորության մասին անընդունելի են համարում:
1991-1992 թվականներին Հայաստանի նախագահի օգնական, ԱԳ նախկին փոխնախարար եւ ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան, 2009 թվականից Տաֆտսի համալսարանին առընթեր Ֆլեթչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանը այս գաղափարը հայտնել էր Tert.am-ի հետ հարցազրույցում:
Այս նախաձեռնությունը մեկնաբանելով NEWS.am-ի հետ զրույցում՝ Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը շեշտեց, որ Արցախի կարգավիճակը որպես բանակցությունների եւ հակամարտության կողմ գրանցված է միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ 1994 թվականի Բուդապեշտյան գագաթնաժողովի:
«Մենք Ռուբեն Շուգարյանին շնորհակալ ենք բարի մտադրությունների համար, բայց այդ գաղափարի կյանքի կոչումը կնշանակեր Արցախի կարգավիճակի նվազեցում: Մենք նախընտրում ենք շարունակել պայքարը հանուն բանակցություններին լիարժեք մասնակցության՝ գիտակցելով, որ այդ պայքարը երկարատեւ ու դժվարին կլինի: Բայց սա միակ ճանապարհն է»,- շեշտեց Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի համար եւս այս առաջարկը բազմաթիվ խնդիրներ կստեղծի:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...