Պարոն Հայկ Մարության, դուք միտումնավոր քաղաքը աղբակույտի եք վերածում
Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը շրջայց է կատարել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում եւ ուղիղ եթերով ցույց տվել փողոցում թափված աղբը:
«Ուզում եմ հասականամ աղբն է ավելի դուխով, թե մենք ենք ավելի դուխով, որ կարողանանք մերժել աղբին: Եթե որեւէ մեկը կասի, որ այս աղբը մերև քաղաքացիներն են գցել, ես չեմ հավատա, որովհետեւ իմ ներկայությամբ մի քանի հոգի աղբը բերեցին եւ փորձեցին դնել վերեւում: Անգամ չեն մաքրում, չեն ալվում, այսինքն թքած ունի մեր քաղաքային իշխանությունը, ամռան այս շոգ օրերին, այս տապին համաճարակ է: Մինչեւ չգա հետինը չի հիշվի առաջինը, իհարկե, Տարոնին մերժեցինք իր ապօրինությունների համար, հիմա տեսնենք ինչի է ուզում հասնել մեր քաղաքային իշխանությունը, որը եկավ իշխանության եւ ասեց, որ մաքրելու ենք քաղաքը, քայլ երկրորդ, պարոն Հայկ Մարության ես շատ հարգանքով եմ վերաբերվում ձեր դերասանական հմտություններին, մի զրկեք մեզ ձեզ որպես դերասան ունենալու հնարավորությունից: եթե չեք կարողանում կատարել ձեր նախընտրական խոստումները, որոնք 7-ն են, մենք պարտավոր ենք արդեն բարձրաձայնել, որ դուք միտումնավոր Երեւան քաղաքում ստեղծում եք մի իրավիճակ, որ մենք ունենանք համաճարակ, քաղաքը դիտավորյալ աղբակույտի է վերածվել, մենք երկու աղբավայր ունենք, սակայն դուք որոշել եք Երեւանը աղբակույտի վերածել»,-ասում է նա:
Սոնա Աղեկյանը ասում է, որ այս վերաբերմունքը քաղաքցիների նկատմամբ անհանդուրժելի է եւ շարունակվելու դեպքում ոչ միայն կմերժեն նրանց, այլեւ կկանգնեն դատարանի առաջ:
«Պարոն Հայկ Մարության մաքրեք քաղաքը աղբից, այլապես մենք կմաքրենք քաղաքը ձեզնից: Բավ է, երեւանցին արդեն հոգնել է եւ կանի իր քայլը եւ այս անգամ իր քայլը կանի մտածված»,- ասաց նա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...