Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Հայաստանը ենթարկվում է նոր, լավ պատրաստված հարձակման կամ ինչու հիշեցին բռնությունների մասին

Մի հրաշքով քնից արթնացան մի քանի հոգի եւ հիշեցին, թե ինչպես են իրենց բռնաբարել, այն էլ մանուկ հասակում: Չգիտես ինչու հենց նրանց գրառումները նկատեցին նախարարները եւ անմիջապես արձագանքեցին: Այդ գրառումները նկատեց նաեւ Նիկոլ Փաշինյանի դուստրը:

Որքան անընդունելի է ցանկացած բռնություն, այնքան ավելի անընդունելի է բռնության մասին կեղծ հրապարակումները, ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար հասարակությանը թյուրիմացության մեջ գցելը:

Արցախում սադրանքի հեղինակ, ադրբեջանցիների հետ ջերմ հարաբերություններ ունեցող Ասյա Խաչատրյանը եւս հիշել է, թե ինչպես են իրեն բռնաբարել, եւ թե ինչպես են հետո դրա համար իրեն ծաղրել ոստիկանությունում:

Համացանցը բռնբարոսւթյունների մասին հրապարակումներով հեղեղել է ոմն մի ֆեյսբուքյան օգտատեր, եւ չգիտես ինչու նրա հրապարակումներին շատ արագ արձագանքում է ՀՀ առողջապահության նախարարը: 

Ուշադրություն դարձրեք. բռնությունների, բռնաբարությունների մասին սկսեցին գրել այնպես, կարծես կենտրոնից հրահանգավորված լինեն: Սա եւս մեկ ապացույց է մտածված, ծրագրված գրոհի մասին, որի նպատակը հասարակությանը հերթական անգամ նոգդաունի կամ նոկաուտի ենթարկելն է, որի ընթացքում էլ կկայացվեն հերթական պետականավնաս որոշումները:

Հայաստանի մասին վատ տեղեկացված մեկը եթե հետեւի որոշ օգտատերերի ֆեյսբուքյան գրառումներին, ապա կկարծի, թե Հայաստանն առնվազն Հարավային Սուդանն է կամ Սոմալին, որտեղ բոլոր կանանց եւ երեխաներին պարտադիր բռնաբարում են, այն էլ մի քանի անգամ:  

Ակնհայտ է, որ Հայաստանը ենթարկվում է լավ մշակված, Ուկրաինայում եւ մի շարք այլ երկրներում արդեն կիրառված գրոհի: Կենտրոնից եկած հրահանգով սկսում են գրել բռնությւոնների մասին, հասարակությանը համոզում են, թե իրականում հենց այդպես էլ կա, մամուլի որոշ միջոցներ հրահանգի շրջանակներում տարածում են բռնության մասին կեղծ եւ հորինովի պատմությունները, իսկ քաղաքական որոշ գործիչներն էլ լուրջ դեմքով հայտնում են իրենց մտահոգությունը:

Խնդիր է դրված Հայաստանում հազարամյակներով հաստատված ընտանեկան հարաբերությունները, կին տղամարդ հարաբերությունները, ընկերական հարաբերությունները խորտակել, ոչնչացնել, հասնել նրան, որ մարդիկ գերվախեցած լինեն, որ փողոցով անցնող փոքրիկ աղջկա գանգուրներին չհամարձակվես դիպչել, որ եղբորդ ծծկեր աղջկան վախենաս գրկես, որ փողոցով քայլող համով տղային չհամարձակվես «պոնչիկ» անել: 

Մեզ ուզում են խաղի նոր կանոններ բարդել: Սկսեցին երեք տարեկաններին սեքսի մասին պատմելու փորձերից, շարունակում են բռնությունների մասին աղեկտուր պատմություններով: Նպատակը զոմբիական հասարակության ստեղծումն է, որի կառավարումն արդեն խաղ ու պար է դառնալու:

Իսկ այդ ճանապարհին որպես առաջին քայլ փորձ է արվելու վավերացնել ամոթալի Ստամբուլյան կոնվենցիան, ըստ որի` փաստացի մեր օրենսդրական դաշտ կներմուծվի երրորդ սեռ: Այնպես որ, մենք արդեն գիտենք, թե ինչ եք ուզում եւ ինու եք սկսել այս գրոհը:

Սկսել եք, որ մանկապարտեզում եւ դպրոցում երեխաներին ասեք՝ որեւէ մեկը չի կարող ասել, թե դուք տղա եք, թե աղջիկ, այդ դուք պետք է որոշեք:

Ավելորդ սակարկումներից, մանիպուլիացիաներից զերծ մնալու համար շեշտեմ, որ Հայաստանում եւս կան բռնության դեպքեր, բայց դրանք շատ քիչ են եւ դրանց դեմ պետք է պայքարել գործող օրենքի շրջանակներում, մանկապարտեզում եւ դպրոցում մարդ դաստիարակելով եւ ոչ թե երրորդ սեռ ավելացնելով:

Մեր հասարակությունն իր բոլոր թերություններով հանդերձ լավն է, բարձր է, բարի է եւ մի փորձեք տպավորություն ստեղծել, թե Հայաստաքնում վայրենիներ են ապրում, որոնք հարձակվում եւ բռնաբարում են կարճ շոր հագած կանանց եւ հատկապես զբոսաշրջիկներին: Մի արեք, կանգ առեք եւ ձեր պարտավորություններից հրաժարվեք: Հայաստանը փորձադաշտ չէ:

Վարդան Մխիթարյան

Top-News.am  

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում