Սա էլ «նոր» Հայաստանի սիրելի Ալբանիան վեթինգից հետո
Ալբանիայում, «նոր Հայաստանի» սիրելի Ալբանիայում կիրակի տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Բոլորը, այդ թվում եվրոպացի փորձագետները խոստովանում են, ընդգծում են, որ Ալբանիայում խորը, շատ խորը քաղաքական ճգնաժամ է:
Բնականաբար, այդ ճգնաժամը չէր կարող իր ազդեցությունը չունենալ ընտրությունների վրա: Ընտրությունը բոյկոտեց ընդդիմությունը: Ավելին, նախագահ Իլիր Մետան հայտարարեց, թե քվեարկությունն ապօրինի է եւ որեւէ լեգիտիմություն չի կարող ունենալ:
Ասենք, որ Ալբանիայում նախագահը նույն կարգավիճակն ու լիազորություններն ունի, ինչ Հայաստանում: Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա ընտրատարածքների ճնշող մեծամասնությունում ընդամենը մեկ թեկնածու էր, որը ներկայացնում էր վեթինգն իրականացրած եւ երկիրը խորը քաղաքական ճգնաժամի մեջ գցած սոցիալիստական կուսակցությունը:
Սոցիալիստական կուսակցության առաջնորդ, երկրի վգարչապետ Էդի Ռաման հիացած է ընտրություններով, քաղաքական ճգնաժամը լուրջ չի համարում, իսկ ընտրությունները համարում է ժողովրդավարության հաղթանակ: Ի դեպ, նրան եւ իր կուսակցությանն ընդդիմությունը մեղադրում է կազմակերված հանցավորության հետ ունեցած սերտ եւ գնալով սերտաճող կապերի մեջ:
Ալբանիայում շարունակվող բողոքի գործողություններ են, որի մասնակիցները պահանջում են երկրի վարչապետի հրաժարականը: Նրան մեղադրում են դատական համակարգը փլուզելու, դատավորներին իր անմիջական ենթակայության տակ դնելու, Սահմանադրական դատարանը փլուզելու եւ հանցավոր շրջանակների հետ կապեր հաստատելու մեջ:
Իսկ վարչապետ Ռաման պնդում է. «Սա պատմական պահ է: Սա ավելին է քան ընտրությունը, սա նոր, սա ապագա Ալբանիայի ընտրությունն է, որը մենք ցանկանում ենք մեր երեխաների համար»:
Վարչապետը չնկատելու է տալիս արդեն կես տարի շարունակվող քաղաքական ճգնաժամը: Չնկատելու է տալիս, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ մայրաքաղաք Տիրանայում տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին նոր ընտրություններ:
Վարչապետը հայտարարում է, թե ընդդիմությունը ցանկանում է խոչընդոտել Ալբանիայի մուտքը Եվրամիություն, ինչին ընդդիմությունը պատասխանում է, որ իրենք եւս կողմ են ԵՄ-ին անդամակցելուն, բայց դեմ են սոցիալիստական կուսակցության կողմից իրականացվող վտանգավոր եւ երկրի ողնաշարը կոտրող գործողություններին եւ դատական համակարգը մի մարդու տակ դնելուն:
Ալբանիայում վեթինգից հետո ճգնաժամը խորանում եւ խորանում է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը