Եթե Սորոսի հիմնադրամի առջև պարտավորություններ ունեք ինձ ազատել աշխատանքից՝ ազնիվ կլինի հրապարակավ հայտարարել այդ մասին
Ամենատհաճն այն է, որ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման խնդիրը կապվում է ինձ աշխատանքից ազատելու իշխանությունների ցանկության հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։
«Եթե ճիշտ են շրջանառվող լուրերը, համաձայն որոնց ինձ աշխատանքից ազատելը քաղաքական իշխանության համար գերխնդիր է և իրենց նպատակին հասնելու համար պատրաստ են փոխել, փոփոխել, կարել և ձևել ԵՊՀ ողջ կառուցվածքը, ապա պետք է արձանագրել, որ Համալսարանն ու համալսարանական ինքնավարության միջավայրը շատ խորը ճգնաժամի մեջ են:
Ամեն դեպքում, անթույլատրելի է, որ հարյուրամյա ավանդույթներ ունեցող Մայր Բուհի վարչական միավորներից մեկի ղեկավարի պատճառով Համալսարանը նման փորձությունների ենթարկվի: Համալսարանն իմ համար արժեք է, Համալսարանում են անցել երիտասարդությանս լավագույն տարիները, Համալասարանում եմ կայացել` որպես մասնագետ, որպես քաղաքացի, որպես հայ հայրենասեր...
Ուստի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. պարոնայք իշխանավորներ, հարգելի ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյան, հարգելի ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան, Դուք Համալսարանում օտար մարդիկ չեք, հուսով եմ` Համալսարանը ձեր համար նույնքան ազգային արժեք է, որքան ինձ համար: Եթե քաղաքական խնդիր եք լուծում կամ անձնական հարցեր ունեք, եթե Ջորջ Սորոսի հիմնադրամի առջև պարտավորություններ ունեք ինձ ազատել աշխատանքից և ուսանողների հետ տարվող աշխատանքների գործառույթը հանձնել Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակին, ապա ազնիվ կլինի այդ մասին հայտարարել հրապարակավ ու փորձությունների չենթարկել Համալսարանը:
Խոստանում եմ, այդ պարագայում ես կմտածեմ աշխատանքից ինքնակամ ազատվելու դիմում գրելու մասին», - գրել է նա։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ