Ադրբեջանցի լրագրողը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին
Արտյոմ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ադրբեջանցի վտարանդի լրագրող Հաջի Իբրահիմովի գրառումը.
«Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիների հույսն է: Հազիվ մեկ տարի լինելով իշխանության նա Ադրբեջանի համար արեց ավելին, քան Ալիեւը քսան տարում: Մինչ Իլհամ Ալիեւն իր ժողովրդին հիմարի տեղ դրած կերակրում է խոստումներով, թե կլուծի ղարաբաղյան կլանի հարցերը, Նիկոլ Փաշինյանը որոշել է մեկընդմիշտ փակել Ղարաբաղի հարցը, եւ իր գործունեությունը սկսել է ղարաբաղյան կլանի եւ նրան մոտ կանգնած գեներալների չեզոքացմամբ:
Այսօր մենք մոտ ենք գրաված տարածքների վերադարձին ինչպես երբեք: Մի անգամ 1997-ին մենք մոտ էինք նույնքան, բայց ղարաբաղյան կլանը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ստիպեց, որ հրաժարական տա Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այլ հարց է կցանականա դա Իլհամ Ալիեւը, չէ որ նրա իշխանությունը հենվում է բացառապես Ղարաբաղի հարցում արվող սպելուլյացիաների վրա:
Հայտնում եմ իմ խորին հարգանքը Նրկոլ Փաշինյանին: Ահա այսպիսին պետք է լինեն իսկական հայերը եւ ալլահը օգնական նրան ղարաբաղյան կլանի դեմ պայքարում: Փաշինյանն Ադրբեջանի հերոսն է»:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ