Հենրիխ Մխիթարյանը կրկնել է Ռուդ վան Նիստելրոյի ցուցանիշը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում գրավելով բելգիական «Անդերլեխտի» դարպասը, այդ մրցաշարում գոլ է խփել 4-րդ արտագնա խաղում անընդմեջ: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի ավագը գոլ էր խփել նաեւ ռուսական «Ռոստովի» (1:1), ֆրանսիական «Սենտ Էթյենի»» (1:0) եւ ուկրաինական «Զարյայի» (2:0) դեմ արտագնա խաղերում:
Հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելրոյից հետո 28-ամյա Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում գոլի հեղինակ է դառնում 4-րդ արտագնա խաղում անընդմեջ: Նիստելրոյն այդ ցուցանիշը գրանցել էր 2002-2003-ը, գրում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Բրյուսելում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը 37-րդ րոպեին բացել էր հաշիվը: Նա մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե եւ եւ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 60 տոկոսը: ՈւԵՖԱ-ի վարկածով Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է նաեւ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների թվում:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ