Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Հայաստան

Վարչապետը դեռ հնարավորություն ունի շտկել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և ասել՝ Վահե ջան, առաջնորդվի՛ր Սահմանադրության և իրավունքի գերակայությամբ․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դժվարանում է ասել՝ արդյո՞ք ՀՀ-ում ստեղծված իրավիճակը՝ կապված Սահմանադրական դատարանի հետ, այլ պետություններում եղել է, թե՝ ոչ։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ 180-ից ավել պետություններ կան և բոլորի պրակտիկան դժվար է ուսումնասիրել։ Միևնույն ժամանակ չբացառեց, որ նման դեպքեր կարող են գրանցված լինել հետամնաց պետություններում։

«Կարող են գտնվել աֆրիկյան պետություններ կամ 2-րդ, 3-րդ կարգի պետություններ, որոնց համար իրավունքի գերակայություն, սահմանադրականություն, սահմանադրական իրավունք և այլ նման կատեգորիաներ չկան։ Նրանց մոտ միգուցե նման բան եղել է, բայց իրեն հարգող պետությունը, իշխանությունը երբեք նման ձևով դատական իշխանության վրա չէր հարձակվի, սա ակնհայտ հարձակում է ու անընդունելի»,- ասաց նա։

Ղազինյանն իշխանության նման գործելաոճի նպատակները չի հասականում։ Նրա գնահատմամբ՝ իշխանության մի թևը փորձում է իր ունեցած պատկերացումները թելադրել ամբողջ իշխանությանը, բայց, ըստ նրա, ներսում կան դիմադրության օջախներ։ Նրա կարծիքով՝ իշխանության ներսում էլ հասկանում են, որ ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, իրավական չէ, բայց դեռևս հետ քայլ իշխանությունը չի անում։

«Ներկայումս ընթանում է գործընթաց, դեռևս այն չի հանգուցալուծվել, հայտարարությունն արված է, բայց այն հետ չի կանչվել, չի ասվել, որ «ես սխալվել եմ, իհարկե, ես չեմ կարող իրականացնել ՍԴ նախագահի լիազորությունները»։ Տեսնենք, թե սա ուր կգնա, բայց մի բան միանշանակ է՝ իրավունքն ու Սահմանադրությունը ստատիկ են, և այդ առումով՝ իրավաբանական հանրույթը հավատարիմ մնաց իր սկզբունքներին, իր մասնագիտական որակներին ու չդավաճանեց արժեքները։ Հատուկենտ մարդիկ էին, որոնք շատ մեծ վերապահումով փորձեցին դրական լույսի ներքո մեկնաբանել այն, ինչ ասաց Վահե Գրիգորյանը, բայց, իհարկե, շատ խոցելի դիրքորոշում ունեն»,- շարունակեց Արթուր Ղազինյանը։

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է ՀՀ-ում, իրականում, հանդիսանում է իրավական անվտանգության լրջագույն մարտահրավեր, որի առջև ՀՀ-ն կանգնած է արդեն մեկ տարի։ Արթուր Ղազինյանը շեշտեց, որ ամեն օր խախտվում են Սահմանադրության, ինչպես նաև օրենքների տարբեր դրույթներ։

«Այսօր ժողովո՞ւրդ, թե՞ սահմանադիր կարգի հարաբերակցություն՝ այս առումով խնդիր կա, քանի որ փորձ է արվում մեկը մյուսից բարձր դնել։ Շատ է շահարկվում ժողովրդի անունը, թերևս, սա այսօրվա իշխանությունների բրենդն է, որ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն է և այլն: Այսինքն՝ հնչեցվում են բառեր, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն կառավարության ու իշխանության ամենօրյա գործունեության հիմնական ուղենիշից։ Թե ինչպես այս իրավիճակը կհարթի իշխանությունը, կարծում եմ, որ դա իշխանության խնդիրն է, ոչ թե մեր: Եթե կորոշի գնալ մինչև վերջ, ապա լուրջ վարկանիշային հարված կլինի այսօրվա իշխանությանը։ Եթե ինչ-որ մի պահ կանգ առնեն ու տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել այս մեկ տարվա ընթացքում, վերաիմաստավորեն անցյալը, նայեն դեպի ապագա, ապա հնարավոր է, որ բան փոխվի։ Չգիտեմ, թե այսօրվա իշխանությունն ինչքանով է ունակ սա անելու, բայց սա պիտի արվի»,- շարունակեց Ղազինյանը։

Վերջինս նկատեց, որ իրավաբանական ու մասնագիտական հանրույթը ստեղծված իրավիճակին հստակ տվել է իր բացասական գնահատականը։ Նա նշեց, որ այս խումբը շատ լավ հիշողություն ունի, և ՀՀ օրենքների ոտնահարումը, ինչպես նաև մայիսի 19-20 դատարանների նկատմամբ ոտնձգությունը չի մոռացվի և ամեն պատեհ առիթով անընդհատ կդրվի իշխանության առաջ։

«Օրենք է խախտվել, Սահմանադրություն է խախտվել, և ինչ-որ պահի տրվելու է իրավական գնահատական։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, պետք է խոստովանեմ՝ առաջին խախտումը չէ, այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ այդպիսի խախտումներ են եղել։ Հետագայում կտրվի իրավական գնահատական, պետք է ՀՀ որևէ իշխանության կողմից իրավական անվտանգության սպառնալիքներ առաջացնելը բացառվի»,- ավելացրեց նա։

Արթուր Ղազինյանի խոսքով՝ իշխանությունը դեռևս հետքայլ չի արել, քանի որ նահանջել չի սիրում, ավելին՝ կարծում է, որ իրենք բացարձակ ճշմարիտ են։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունն ու դատական համակարգը հաշտության եզրեր կգտնեն, եթե իշխանությունը որոշի վերանայել իր մարտավարությունը, գտնել իր մեջ ապաշխարելու համարձակություն և ասել, որ սխալվել է։ Ըստ նրա՝ ՀՀ վարչապետը դեռևս հնարավորություն ունի շտկել թե՛ դատական համակարգի, թե՛ ՍԴ-ի հետ կապված սխալները։

«Կարծում եմ՝ քանի դեռ որոշակի դրական վերաբերմունք պահպանվում է այսօրվա իշխանության նկատմամբ, այսինքն՝ սխալները դեռևս ներվում են, անտեսվում են, քանի որ նոր են, անփորձ են, չունեն պետական կառավարման փորձառություն, ինչ-որ տեղ նաև չունեն գիտելիք, կարող է իշխանությունը շտկել ներկա սխալները։ Անփորձությունը և նմանատիպ երևույթներն օբյեկտիվ են, որոնք կարծում եմ՝ ցանկացած մարդ հասկանում է և ներողամտաբար կարող է ժպտալ՝ մոտավորապես այսպես ասելով՝ «հա, դե, էրեխեք են, հիմա սխալվում են»։ Ամեն դեպքում պետք է իշխանությունն ինչ-որ բան փորձի անել այս ուղղությամբ և ասել, որ Վահե ջան, մի քիչ զգույշ արտահայտվիր, այդ դեպքերում փորձիր մշտապես առաջնորդվել Սահմանադրության և իրավունքի գերակայությամբ»,- եզրափակեց Արթուր Ղազինյանը։