Մոուրինյոյի արձագանքը Մխիթարյանի գոլին եւ գնահատականը Ռեշֆորդին, Լինգարդին, Իբրահիմովիչին ու Մարտիաին (Տեսանյութ)
-- by Video-Sport
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է մնացել իր թիմից բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որն ավարտվեց 1:1 հաշվով:
«Մենք ունեինք շանսեր, տիրում էինք գնդակին, բայց խփեցինք ընդամենը մեկ գոլ: Դա ռիսկ է: Մենք ունեինք ինտրիգը սպանելու բազմաթիվ լավ շանսեր, բայց մենք դրանք վատնում էինք գնդակը վատ ընդունելու, կորցնելու, սխալ որոշումների հետեւանքով: Մենք կազմակերպված խաղացինք պաշտպանությունում, բայց մրցակցի մեկ պահը հանգեցրեց գոլի:
Ավելի լուրջ պետք է խաղալ: Պաշտպանները լավ աշխատանք կատարեցին, բայց նրանք, ովքեր պետք է վճռեին հանդիպման ելքը, դա չարեցին: Ռեշֆորդը, Լինգարդը, Իբրահիմովիչն ու Մարտիալը ցուցադրեցին շատ միօրինակ ֆուտբոլ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ անգլիական թիմի գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
La celebración de José tras el gol de Mkhitaryan :-) pic.twitter.com/sVSH0Qt1Ox
— Wikimourinho (@Wikimourinho) 13 апреля 2017 г.


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ