Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ
Ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ ՍԴ դատավոր (քիչ էր մնում գրեի՝ անդամ) Վահե Գրիգորյանի «դարակազմիկ» հայտարարությանը, ավելի ճիշտ՝ նրա մեկնաբանություններին։
Ես կարող եմ չընդունել, բայց հասկանալ, օրինակ «Սասնա Ծռերի» հայտարարությունը։ Նրանք իրենց էությամբ հեղափոխական են, ավելի ճիշտ, եթե պատմականորեն դիտարկենք, ապա ֆրանսիական հեղափոխության երկրորդ ալիքի՝ ժիրոնդիստներին փոխարինած յակոբինականների կամ ռուսական հեղափոխության փետրվարյաններին փոխարինած բոլշևիկների նմանությամբ։ Կարծում եմ, նրանք անկեղծ են իրենց նկրտումներում՝ «ի՞նչ օրենք, ի՞նչ իրավունք, ջարդել, փշրել, պատժել, նստեցնել, սպանել և այլն»։
Ինձ առավել զարմացնում են տարբեր տրամաչափի քաղաքական, հասարակական գործիչների, վերլուծաբան-քաղաքագետների, հատկապես իրավաբանների մտավարժություններն այս հարցի վերաբերյալ։ Սույն գործիչները իրենց ողջ գործունեության ընթացքում խոսել, գրել, հայտարարություններով և մամլո ասուլիսներով են հանդես եկել, իրենց հավատարմությունը հայտնել ժողովրդավարության, օրենքի գերակայության, իրավական պետության, մարդու իրավունքների արժեքների մասին։ Եվ հիմա․․․ ներեցե՛ք, կա՛մ դուք զուրկ եք տարրական տրամաբանությունից (այս հարցում բոլորովին պարտադիր չէ իրավաբան լինել), կա՛մ ձեզ համար Վահե Գրիգորյանը մարքսիզմ-լենինիզմի դասական է և նրա խոսքն անքննելի է, ուստի դուք զուրկ եք ինքնուրույն մտածողությունից, կա՛մ դուք հարմարվում են իրավիճակին, ոմանք պահպանելու համար դիրքն ու պաշտոնը, ոմանք էլ հույս ունենալով, որ վերջապես վերևներում կնկատեն և․․․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ