Մոտակա տարիներին կարելի է ցտեսություն ասել Վրաստանով Ռուսաստան տանող այլընտրանքային ճանապարհներին. քաղաքագետ
Մոտակա տարիներին կարելի է ցտեսություն ասել Վրաստանով Ռուսաստան տանող այլընտրանքային ճանապարհներին և Աբխազիայով անցնող երկաթուղու աշխատանքի հեռանկարներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Դա Հայաստանի պահով, իսկ հիմա ավելի մեծ խաղի մասին։ Ինչու էին Հայաստանի վարչապետին տարել նստացրել Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարների կողքին։ Այդ հարցը Հայաստանում չհնչեց։
Պետք է հասկանալի լինի, որ Հայաստանը ներկայանում էր որպես աշխարհագրական կետ՝ այդ երկու երկրների ու աշխարհագրական կետով եռանկյունին գծելու համար։ Հայաստանի ներկայացուցիչն էլ խոսում էր Իրանի ու Վրաստանի միջև կոմունիկացիաների ստեղծման մասին։ Դրանից առաջ էլ Հայաստանի ներկայացուցչին էլ՝ անկախ անձից, Չինաստանում էին պատվով ընդունել։
Երևի հասկանալի պետք է դառնա, թե Վրաստանում հիմա ինչ ու ինչի համար է կատարվում»,-գրել է նա:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ