Եվ կրկին, բացակայում է որևէ հիշատակում կարգավորման սկզբունքների մասին. Արմեն Աշոտյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում կրկին բացակայում է որեւէ հիշատակում կարգավորման սկզբունքների մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Վաշինգտոնյան հանդիպումը ամփոփող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների մամլո հաղորդագրությունից պարզ է դառնում, որ.
1. Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը կրկին հիշատակված չէ։
2. Մեզ համար այդպես էլ անհայտ մնաց նախորդ հանդիպման ժամանակ համանախագահների կողմից առաջարկված անվտանգային նախաձեռնությունների բովանդակությունը։
3. Կողմերին առաջին անգամ կոչ է արված սահմանի երկայնքով զերծ մնալ նաեւ ինժեներական աշխատանքներից։ Կարծում եմ, այս կոչը ուշացած է, քանզի Ադրբեջանը, կարծես թե, հասցրել է օգտվել Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունից։
4. Ուղիղ կապի լիարժեք օգտագործման կարեւորության մասին հիշատակումը հուշում է, որ Դուշանբեում ձեռքբերված այս պայմանավորվածությունը եւս այս ընթացքում օգտագործվում էր բացառապես որպես քարոզչական հնարք եւ իր նպատակին չի ծառայել։
5. Համանախագահները նորից կրկնում են Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «էական բանակցություններ» (substantive talks) արտահայտությունը։
6. Չկա որեւէ անդրադարձ Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին։
7. Եւ կրկին, բացակայում է որեւէ հիշատակում կարգավորման սկզբունքների մասին»:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ