Արցախի ՄԻՊ-ը կարևորել է ադրբեջանահայ փախստականության խնդիրների հանդեպ միջազգային հանրության պատշաճ ուշադրությունը
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 20-ին մասնակցել է փախստականների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Արցախի փախստականների հասարակական կազմակերպության կողմից:
Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է ադրբեջանահայության հայրենազրկման պատճառներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները հանգեցրել են շուրջ 500,000 հայերի հայրենազրկման և բազմաթիվ իրավունքների շարունակական խախտման:
Նա կարևորել է ադրբեջանահայ փախստականության խնդիրների հանդեպ միջազգային հանրության պատշաճ ուշադրությունը և հակամարտության կարգավորման գործում նրանց ակտիվ մասնակցությունը:
Անդրադառնալով փախստականների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին՝ Ա. Բեգլարյանը շեշտադրել է, որ Արցախի Հանրապետությունը փաստացի միայնակ է մնացել իր տարածքում բնակվող փախստականների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցում, քանի որ միջազգային կառույցները ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում:
Նա ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրության ներքո է պահում փախստական անձանց խնդիրներն ու պետական մարմինների հետ նրանց հարաբերությունները, ինչի արդյունքում ՄԻՊ-ի միջամտությամբ հաջողվում է լուծել որոշ անհատական խնդիրներ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...