Երբ բնակչության 2/3-րդը փոփոխություն չի տեսնում
Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, կամ մոտ երկու երրորդը ոչ միայն դրական փոփոխություններ չի տեսնում իր կյանքում, իր շուրջ, այլ նաեւ համոզված է, որ ոչինչ էլ չի փոխվել կամ հիմա ավելի վատ է, քան մինչ իշխանափոխությունը:
Սա շատ վատ է, բայց փաստ է: Հեղափոխության լիդերները կամ առաջնորդները մսխեցին այն դրականը, որ կար, այն ներուժը, որը կարող էր օգտագործվել երկիրն առաջ տանելու եւ առկա գաղջ մթնոլորտն իրականում փոխելու համար:
Ներուժը ծախսվեց բռնել-բաց թողնելու, ատելության մթնոլորտ ստեղծելու, հասարակությունը սեւի եւ սպիտակի բաժանելու վրա: Իրական փոփոխություն ՀՀ քաղաքացին չի տեսնում: Սպասումները չարդարացան:
Մի կողմ թողնենք, որ կենսամակարդակը չի աճում, տնտեսությունում մտահոգիչ է պատկեր է: Քաղաքացին տեսնում է, որ հեղափոխության ընթացքում տրված խոստումները, կարեւոր խոստումները չեն կատարվում:
Մինչ օրս ոչ մի քայլ չի արվում ընտրացուցակներն իրականում թարմացնելու եւ մաքրելու համար, ոչ մի քայլ չի արվում կուսակցությունների մասին օրենքն արմատապես փոխելու եւ նոր ընտրական օրենսգիրք ընդունելու համար: Եւ որ ամենակարեւորն է, քաղաքացին տեսնում է, որ մտադրություն անգամ չկա սուպերվարչապետությանը վերջ տալու համար:
Բնական է, որ այս վիճակում ՀՀ քաղաքացիների 2/3-րդը կարծում է, որ հիմա ավելի վատ է, քան առաջ:
Հարյուրից միայն երկուսն է հավատում, որ օլիգարխները մատի մի շարժումով վերածվեցին օրինապաշտ գործարարների, միայն հարյուրից յոթն է, որ հավատում է, թե մենաշնորհներ չկան, միայն տասը տոկոսն է հավատում, որ կոռուպցիա չկա, եւ հարյուրից միայն 13-ն է, որ կենսամակարդակում փոփոխություն է զգում:
Այլ կերպ լինել չէր կարող, երբ դրական էներգիան փոխակերպեցին բացասականի եւ սկսեցին քաղաքական վրեժխնդրությամբ զբաղվել, երբ սկսեցին Արցախում դավադրություններ փնտրել, եւ երբ փորձում են երկրում ստալինյան ոճով «չիստկա» իրականացնել:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը