Հերի՛ք է մարդկանց թյուրիմացության մեջ գցես․ Շարմազանովը՝ Փաշինյանին
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանը շարունակում է զավեշտալի հայտարարությունների շարքը:
Ըստ նրա՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, միջնորդություն ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, միջամտել է դատական գործընթացին: Փաշինյան, եթե քեզ թվում է՝ մարդիկ հիշողության կորուստ ունեն, չարաչար սխալվում ես:
Դու էիր ԱԱԾ-ով սպառնում, դու էիր հրապարակավ հայտարարում, որ մարտի 1-ը բացահայտված է, դու էիր ասում՝ կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի, ուզում եմ տեսնեմ էդ ով ա, դու էիր ընդդիմախոսներին ասֆալտին փռելու կոչ անում, դու էիր դատարանները շրջափակելու ապօրինի կոչեր անում:
Մեծն Մաթևոսյանն ասում էր՝ մարդն ու անասունը իրարից տարբերվում են հիշողությամբ: Մեր հիշողությունը տեղն է: Եվ հերիք է մարդկանց թյուրիմացության մեջ գցես և քո արած սխալներն ուրիշի վրա բարդես»:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից