Հեղափոխությունը հակահեղափոխական է դարձնում իր զավակներին
Ցանկացած հեղափոխական ուժ, որը վերցնում է իշխանությունը, դառնում է հակահեղափոխական։ Սա պատմական փորձով հաստատված քաղաքագիտական կանոն է։ Հայաստանը բացառություն չէ։
Ներկայիս իշխանություններն ամենահակահեղափոխականն են։ Նրանք հրաժարվել են և՛ հեղափոխության օրերին հնչեցրած սակավաթիվ կարգախոսներից ու ճիշտ հակառակն են անում, և՛ այն կոդից, որը փողոց էր հանել մարդկանց բազմությանը։
Հեղափոխությունը պահպանվել է ընդամենը կառավարման ձևի առումով։ Հանրահավաքային մեթոդը պահպանվել է։ Տարբերությունն այն է, որ հանրահավաքը փողոցից տեղափոխվել է կաբինետներ, միջազգային հարթակներ ու վիրտուալ տարածք՝ ծանր ու անհարմար վիճակի մեջ դնելով մեր երկիրը։
Մնացած առումներով հակահեղափոխությունն ամենուրեք է։
Չեմ զարմանա, եթե մի օր ԱԺ քաղաքական մեծամասնությունն, ըստ էության, օրենքից դուրս հայտարարի «թավշյա հեղափոխությունն» ու քրեական պատասխանատվություն նախատեսի մարդկանց կողմից փողոցը փակելու, դատարանների դռները մարդկանցով արգելափակելու, խորհրդարանին վարչապետի թեկնածու պարտադրելու, արագաչափերը «սկոչով» փակելու և նմանատիպ այլ հեղափոխական տեխնոլոգիաներ կիրառելու համար։ Եվ այդ ամենը կարվի հեղափոխական ոճի կարգախոսների ներքո, բնականաբար։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից