Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Ի՞նչ էիք սպասում, որ Պուտինը հայտարարի, որ ամեն ինչ վատ է. Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վերջին ամիսներին կատարվող պրոցեսներին։ Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Երկար է ստացվել, բայց կարդացեք։ Հետաքրքիր է.


Արտաքին քաղաքականության եւ տնտեսական հետեւանքների վերաբերյալ իմ կարծիքը։

Վերլուծելով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վերջին ամիսներին կատարվող պրոցեսները՝ կարող ենք նկատել հետեւյալը.

• Եվրամիությունը կարծես թե ողջունում է դատաիրավական համակարգում նախատեսվող փոփոխությունները, բայց եւ այդ նույն փոփոխություններին հակասող հայտարարություն է անում՝ նշելով, որ ամեն ինչ պետք է կատարվի Սահմանադրության եւ միջազգային կոնվենցիաների շրջանակում։ Չեմ կարծում, որ դատարաններ արգելափակելը բխում էր մեր Սահմանադրության կամ որեւէ միջազգային կոնվենցիայի դրույթներից։ Իրականության մեջ Եվրամիությունը իրեն բնորոշ ձեւով հասկացնում է, որ այս բարդակին դեմ է, բայց եւ չի այրում համագործակցության կամուրջները, քանզի Հայաստանը դիտարկում է որպես գերակա նպատակին հասնելու բաղադրիչ մաս՝ Եվրամիության Էներգետիկ անվտանգություն։ Այս հարցում դեռ շատ անելիք (քանդելիք) ունեն, դրա համար պետք է փշի-փշի անեն մեզ։

• Թուրքիա, Ադերբեջան, Վրաստան եռյակը պայմանավորվում է ավելացնել ռազմական ոլորտում համագործակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման նպատակով։ Խոսքը գնում է նաեւ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին։ Սա եւս շատ վտանգավոր միտում է Հայաստանի համար։ Վրաստանը Հայաստանի Հանրապետության համար առանցքային կարեւորություն ունի եւ այս պետության հետ մեր, կարծես թե, վատացող հարաբերությունները լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում

• Ֆրանսիայի տարբեր քաղաքներ չեղարկում են Արցախի քաղաքների հետ նախկինում կնքված «քույր քաղաքների» համաձայնագրերը։ Սա միանշանակ վկայում է դիվանագիտական աշխատանքի բացթողումների մասին

• Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են շատ բարդ եւ անկանխատեսելի վիճակում։ Մարդկանց թվում է, որ եթե ՌԴ նախագահը հանդիպման ժամանակ ասում է, որ մեր հարաբերությունները լավ են, ապա ամեն ինչ լավ է։ Իսկ ի՞նչ էիք սպասում, որ Պուտինը հայտարարի, որ ամեն ինչ վատ է։ Դա երբեք չի արվում այդպես։ Ամեն ինչ չափելի է, ընդորում ոչ ռազմական համագործակցության շրջանակում։ Ռազմական համագործակցությունը լրիվ այլ ոլորտ է, որում նախեւառաջ գնահատվում է բիզնեսի կոմպոնենտը։ Այսինքն զենքի վաճառքը գնահատել որպես համագործակցության բարձր աստիճան սխալ է։ Բացի դրանից, մենք ուզենք թե չուզենք հանդիսանում ենք Ռուսաստանի համար շատ կարեւոր գործընկեր, որի տարածքում գործում է նաեւ Ռուսական ռազմական ստորաբաժանումներ։ Այս դեպքում լավ հարաբերությունները պետք է չափել տվյալ երկրից եկող ներդրումներով, եւ ինչը եւս շատ կարեւոր է ռուսական պրո իշխանական մամուլի՝ Հայաստանի մասին հոդվածներով, որոնք շատ հստակ ներկայացնում են հարաբերությունների իրական պատկերը։ Հիշենք աղմկահարույց հայտարարությունը ռուսական հսկայի կողմից կառավարվող Հարավկովկասյան Երկաթգծերում մոտ 60 միլիոն դոլարի չարաշահումների մասին։ Այս հայտարարությունը արվեց Ռուսաստանում Պուտինի հետ հանդիպումից հետո, ինչը դիվանագիտական աշխարհում ուղղակի ապտակ էր ռուսական կողմին։ Ավելին, այդ հայտարարությունից հետո մինչ այսօր որեւէ այլ բան այս հարցով չկա։ Եթե չեմ սխալվում այս պահին խոսքը գնում է մի քանի միլիոն դրամ հարկային տուգանքի մասին։ Այս շրջանում 15 դոլարով բարձրացավ բնական գազի գինը։ Իհարկե իշխանությունները պնդում են, որ սպառողների համար այն չի թանկանա։ Սակայն այստեղ եւս կա թյուր ըմբռնում։ Ցանկացած բանական մարդ հասկանում է, որ այս գնային տարբերությունը մեկ է ինչ-որ տեղից պետք է փոխհատուցվի։ Սա նշանակում է, որ ծախսերի կրճատման նպատակով, հնարավոր են բավականին լուրջ կրճատումներ ՀայՌուսԳազարդ - ում, ինչը ինքնաբերաբար կբերի գործազուրկների թվի աճին եւ կունենա նաեւ բացասական հետեւանք տնտեսության վրա, քանզի գործազուրկ մնացած մարդիկ այլեւս չեն ստանալու աշխատավարձ, ՊԵԿ-ը չի գանձելու եկամտահարկ եւ նախկինում այդ մարդկանց կողմից իրականացվող ծախսերը կզրոյանան։ Իհարկե կա երկրորդ տարբերակ՝ ներդրումների կտրուկ կրճատում, որը կրկին կբերի բավականին մեծ կորուստների տնտեսության համար։ Կարծում եմ, որ այս պարագայում իշխանությունները պետք է գնան ոչ պոպուլյար քայլի եւ բարձրացնեն գազի գինը, քանզի ցանկացած այլ լուծում բերելու է ավելի մեծ վնասներ։ Ցավով պետք է նշեմ, որ հարաբերությունները գտնվում են նորանկախ պատմության մեջ ամենացածր մակարդակում։ Ամեն ինչ բարդացնում է նաեւ ներկայիս իշխանության մեջ բավականին մեծ քանակի ռուսատյաց պաշտոնյաների առկայությունը։ Ինչ էլ իրենք հիմա ասեն, ռուսական կողմը շատ լավ տիրապետում է տեղեկություններին, թե ինչ էին վանկարկում այդ մարդիկ անցյալում։ Իրավիճակը եւս սրում է Սորոսի ներկայությունը Հայաստանում, որը միշտ աշխատել է Ռուսաստանին դեմ եւ չի բացառվում, որ անում է նույնը ՀայաստաՆում հենց այս պահին։ Այնուամենայնիվ հույս ունեմ, որ հետեւողական ճիշտ քայլերի դեպքում հնարավոր կլինի վերականգնել հարաբերությունների հին մակարդակը։

• Իրանի հետ հարաբերությունները բաժակաճառերից այն կողմ դեռ առաջ չեն անցնում։

• ԱՄՆ-ի հետ նույնպես որեւէ ակներեւ օրակարգ չի ուրվագծվում։

Այս պահին ստեղծվել է մի իրավիճակ, որում Հայաստանը որպես երկիր չունի, կամ ցույց չի տալիս իր արտաքին քաղաքական վեկտորը, այլ ավելի շատ իրականացնում է պահի թելանդրանքի ներքո որոշումներ, ինչը դարձնում է մեզ որպես երկիր անկանխատեսելի։

Աշխատել է պետք, այլ ոչ թե զբաղվել ներքին թշնամիներ ման գալով։ Հայաստանում թշնամի չկա, կա այլակարծություն, որը բնական է։