Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. «ԼՂ հակամարտությունն արդեն չափազանց երկար է ձգվում»
ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հարցազրույց է տվել «Trend»-ին, որում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը։
«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարեւոր է, որպեսզի կողմերը հավաքվեն եւ աշխատեն խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ: Այս հակամարտությունն արդեն չափազանց երկար է ձգվում»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով՝ կողմերին օգնելու լուծում գտնելու հարցում:
Սեկուտայի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ պետքարտուղարությունում աշխատանքի մեծ փորձ ունի, լավ գիտի այս տարածաշրջանը, նախկինում աշխատել է այստեղ:
Նա հայտնել է, որ Հոգլանդն արդեն սկսել է համագործակցել Ֆրանսիայի և Ռուսաստանի իր գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղի իրադրությանը ծանոթանալու, մարդկանց հետ շփվելու, կողմերի հանդիպում կազմակերպելուն օգնելու համար:
7or.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է