Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Տասը միջոց ԶԼՄ-ների օգնությամբ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար

Նաոմ Հոմսկին (ամերիկացի լեզվաբան, քաղաքական մեկնաբան, փիլիսոփա) հրապարակել է «Զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու տասը միջոց» աշխատությունը:

1 — Ուշադրության շեղում

Հանրությանը ղեկավարելու հիմնական միջոցը մարդկանց ուշադրությունը գլխավոր խնդիրներից եւ լուծումներից շեղելն է՝ լրատվական դաշտը անկարեւոր լուրերով եւ հաղորդումներով լցնելու հնարքով: Այս միջոցը թույլ է տալիս հնարավորություն չտալ քաղաքացիներին ձեռք բերել կարեւոր գիտելիքներ գիտության, տնտեսության, հոգեբանության, նեյրոկենսաբանության եւ կիբերնետիկայի ոլորտներից:
«Մշտապես մարդկանց ուշադրությունը շեղել իրական սոցիալական խնդիրներից՝ նրանց ուշադրությունը բեւեռելով իրական նշանակություն չունեցող խնդիրների վրա: Հասնել նրան, որ քաղաքացիները մշտապես զբաղված լինեն, որ ժամանակ չունենան մտորելու համար («Անաղմուկ զենք հանգիստ պատերազմների համար» գրքից):

2 — Ստեղծել խնդիրներ, իսկ հետո առաջարկել միջոցներ դրանք հաղթահարելու համար

Այս միջոցը ունի նաեւ «խնդիր-արձագանք-լուծում» անվանումը: Ստեղծվում է խնդիր, մի իրավիճակ, որ հանրությունն անպայման որեւէ ձեւով արձագանքի, պահանջի լուծել խնդիրը այնպես, որը ձեռնտու է բացառապես իշխանություններին: Օրինակ, հրահրել բռնության աճ քաղաքներում կամ կազմակերպել արյունոտ ահաբեկչական գործողություններ, որ քաղաքացիները դրանից հետո պահանջեն խստացնել անվտանգությունը եւ իրականացնել այնպիսի քաղաքականություն, որն ավելի կնվազեցնի իրենց իրավունքները եւ քաղաքացիական հիմնական ազատությունները:
Կամ. առաջացնել տնտեսական ճգնաժամ, որպեսզի մարդիկ նորմալ ընդունեն սոցիալական իրավունքների խախտումները եւ քաղաքային ծառայությունների աշխատանքների դադարեցումը:

3 — Աստիճանական կիրառման միջոց

Որեւէ ոչ ընդունելի միջոցի կիրառմանը հասնելու համար անհրաժեշտ է այն մտցնել աստիճանաբար: Հենց այս մեթոդի կիրառմամբ, 80-90-ականներին, կյանքի կոչվեց, այսպես կոչված, նեոլիբերալիզմը:
Նվազագույն տեղեկատվություն պետության գործառույթի մասին, մասնավորեցում, անվստահություն, անկայունություն, զանգվածային գործազրկություն, աշխատավարձ, որը թույլ է տալիս միայն ծայրը ծայրին հասցնել: Եթե այս ամենը տեղի ունենար միաժամանակ, ապա հնարավոր է հանգեցներ հեղափոխության:

4 — Կատարման հետաձգում

Որոշումներն իրականացնելու ձեւերից մեկն էլ այն որպես «ցավոտ եւ անհրաժեշտ» ներկայացնելն է ու հասնելը նրան, որ քաղաքացիները համաձայնություն հայտնեն, որ այն իրականություն դառնա ապագայում: Ավելի հեշտ է զոհաբերության գնալ ապագայում, քան ներկայում, քանի որ դա տեղի չի ունենա միանգամից: Բացի այդ, զանգվածները հակված են իրենք իրենց կերակրելու այն մտքով, թե ապագայում ավելի լավ է լինելու, եւ այն զոհաբերությունները, որի մասին ասում են հիմա, չեն լինելու: Սա քաղաքացիներին հնարավորություն է տալիս նաեւ հաշտվել ապագայում սպասվելիք իրադարձություններին:

5 — Դիմել ժողովրդին որպես քնքուշ երեխաների

Քարոզչական ելույթների գերակշիռ մասում, որը նախատեսված է լայն լսարանի համար, օգտագործվում են այնպիսի փաստարկներ, դեմքեր, խոսքեր եւ շեշտադրումներ, կարծես թե գործ ունենք մտավոր խնդիրներ ունեցող դպրոցահասակ երեխաների հետ:
Որքան շատ է ելույթ ունեցողն ուզում ազդել լսարանի վրա, այնքան ավելի շատ է պրիմիտիվ արտահայտություններ օգտագործում: Ինչո՞ւ: Եթե ինչ որ մեկը մարդուն դիմում է այնպես, կարծես նա 12 տարեկան է կամ ավելի փոքր, ապա ներշնչանքի ուժով, ի պատասխան, ամենայն հավանականությամբ, այդ մարդու կողմից կբացակայի քննադատական արձագանքը, ինչը բնորոշ է 12 տարեկան եւ ավելի փոքր հասակի երեխաներին:

6 — Շեշտը դնել հույզերի վրա անհամեմատ ավելի շատ, քան մտորումների

Հույզերի վրա ազդելը դասական հնարք է, որն ուղղված է մարդկանց ռացիոնալ վերլուծության ունակության արգելափակմանը եւ ընդհանուր առմամբ տեղի ունեցածի վերաբերյալ քննադատական ըմբռնման վերացմանը: Մյուս կողմից, հուզական գործոնի օգտագործումը թույլ է տալիս դուռ բացել դեպի ենթագիտակցություն, որպեսզի այնտեղ տեղադրեն մտքեր, ցանկություններ, վախեր, մտահոգություններ, ստիպողական կամ կայուն վարքագծի մոդելներ…

7 — Մարդկանց պահել անտեղյակության մեջ, խրախուսել միջակությունը

Հասնել նրան, որ մարդիկ չհասկանան այն մեթոդները եւ հնարքները, որոնք կիրառվում են նրանց ղեկավարելու եւ իրենց կամքին ենթարկելու համար: «Կրթության որակը, որը մատուցվում է ստորին հասարակական դասակարգերին, պետք է լինի հնարավորինս աղքատիկ եւ միջակ, որպեսզի նրանց անտեղյակությունը մնա այն նույն մակարդակի վրա, որ ստորին եւ բարձր դասակարգերի միջեւ առկա արգելապատնեշը մնա անհաղթահարելի:

8 — Քաղաքացիներին դրդել հիանալ անմիջականությամբ

Ժողովրդին համառորեն ներշնչում են, թե նորաձեւ է լինել հիմար, լկտի եւ անդաստիարակ…

9 — Մեծացնել սեփական մեղքի գիտակցումը

Ստիպել մարդուն հավատալ, որ հենց միայն ինքն է մեղավոր իր անհաջողություններում, եւ որ ինքը բավարար մտավոր ունակություններ չունի կամ բավարար չափով աշխատասեր չէ: Արդյունքում, մարդը, փոխանակ ապստամբի տիրող տնտեսական համակարգի դեմ, սկսում է ինքնաոչնչացման գործընթացը, ամեն ինչում մեղադրելով իրեն, ինչն առաջացնում է ճնշված վիճակ, որն առաջ է բերում նաեւ անգործություն: Իսկ առանց գործողության որեւէ հեղափոխության մասին խոսելն ավելորդ է:

10 — Իմանալ մարդկանց մասին ավելին, քան իրենք գիտեն իրենց մասին

Վերջին հիսուն տարիների ընթացքում գիտության ձեռքբերումները հանգեցրել են նրան, որ հասարակ քաղաքացիների գիտելիքները եւ նրանց ունեցած տեղեկություններն անհամեմատ քիչ են եւ անհամեմատելի իշխող դասակարգերի հետ:
Կենսաբանության, նեյրոկենսաբանության եւ կիրառական հոգեբանության շնորհիվ, «համակարգը» իր տրամադրության տակ է վերցրել մարդու մասին առաջադեմ տեղեկությունները, ինչպես ֆիզիոլոգիայի, այնպես էլ հոգեբանության ոլորտներից: Համակարգին հաջողվել է սովորական մարդու մասին իմանալ ավելին, քան ինքը գիտի իր մասին: Սա նշանակում է, որ մեծամասամբ համակարգը հսկայական իշխանություն ունի հասարակ մարդկանց նկատմամբ եւ ղեկավարում է նրանց ավելի, քան իրենք իրենց:

Հոդվածը հրապարակվել է այստեղ՝ Diez formas distintas de manipulación mediática

Top-News.am