Դեսպանը վերահաստատում է ԼՂ հակամարտության առանց էսկալացիայի կարգավորման ՌԴ դիրքորոշումը
Ռուսաստանի Դաշնությունը մնում է այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի առանց էսկալացիայի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ռուսաստանը կարևոր և նշանակալից դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հենվելով այն հարաբերությունների վրա, որոնք կապում են իրեն Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես ռազմավարական գործընկեր, և Ադրբեջանի Հանրապետության, որը հանդիսանում է մեր վաղեմի գործընկերը: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահողների կազմում ենք գործում: Այս հարցում անում ենք ինչպես համատեղ քայլեր մեր գործընկերների հետ, այնպես էլ առանձին քայլեր: Այս մեխանիզմները կան, աշխատում են: Ռուսաստանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը: Մենք կողմ ենք, որ էսկալացիա չլինի և այդ ճանապարհին անում ենք այն քայլերը, որոնք կարող ենք անել: Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցային գործընթաց հաստատվի: Պարզ է, որ հարցի կարգավորման վերաբերյալ վերջնական որոշումը լինելու է հակամարտող կողմերինը, և այստեղ պետք է հավասարակշռված մոտենանք Ռուսաստանի դերին, այն կարևոր է, բայց չի կարող ազդել կողմերի որոշումների վրա»,- ասաց Կոպիրկինը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...