Ոչ շշուկները, ոչ բարձր ձայնով ասվածները չեն կարող ազդել իմ որոշման վրա. Արթուր Աղաբեկյանը՝ իր պաշտոնանկության մասին
Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել իմ ցանկությամբ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը՝ մեկնաբանելով իրեն Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրը։
Աղաբեկյանը նշեց, որ շատ ավելի վաղ էր ազատման դիմում ներկայացրել, պարզապես նախագահն այսօր է այն բավարարել։
Հարցին, թե ինչով է պայմանավորված ազատումը, այլևս չի՞ ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, Աղաբեկյանը պատասխանեց.
«Ես դեռ չեմ որոշել, եթե որոշում ունենամ, այդ մասին անպայման կհրապարակեմ, այս պահին քաղաքականությամբ չեմ զբաղվում»։
Հարցին՝ արդյոք իր որոշումը կապ ունի 2020թ. Արցախում սպասվող նախագահական ընտրություններում իր հնարավոր թեկնածության առաջադրման հետ, Աղաբեկյանը պատասխանեց. «Այս պահին որևէ բանի հետ կապ չունի, սա իմ ցանկությունն է եղել»։
Դիտարկմանը, թե շշուկներ կան, որ Հայաստանի իշխանությունների ճնշման արդյունքում է նման քայլի դիմել, Աղաբեկյանն արձագանքեց.
«Ոչ մի շշուկ չի ազդում իմ որոշումներ կայացնելու վրա. ոչ շշուկները, ոչ էլ բարձր ձայնով ասվածները չեն կարող ազդել իմ որոշման վրա»։
Հարցին, թե այսուհետև ինչով է զբաղվելու, Աղաբեկյանը պատասխանեց.
«Չեմ ուզում հայտնի կայսեր պես ասել, թե կաղամբ եմ աճեցնում, եկեք Թաղլար՝ տեսեք, մի բանով զբաղվում եմ»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...