Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Տղեքս վեշերը հավաքել, գնում են. Գյումրին ընտրություններից հետո

2017 թվականի խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են: Քվեների ճնշող մեծամասնությամբ վերարտադրվեց կառավարող Հանրապետական կուսակցությունը:

Ընտրություններից հետո գրեթե միշտ խոսվում է, որ ՀՀԿ-ն ընտրակեղծարարության արդյունքում վերարտադրվեց: Սակայն եթե մի կողմ թողնենք Սերժ Սարգսյանի կողմից գործադրվող ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի վրա ունեցած ազդեցությունը, ապա կա մի զանգված, ով ինքնակամ է ընտրում ՀՀԿ-ին:

Գյումրիում անցկացրած հարցումներով փորձել ենք հասկանալ, թե եթե բացակայում է ընտրակաշառքը եւ վարչական լծակը, ապա ինչն է ստիպում քաղաքացուն ընտրել այդ քաղաքական ուժին: Պարզվում է, որ մարդիկ ՀՀԿ-ին ընտրում են նույնիսկ մեկ անհատի խնդրանքով:

«Ես հանրապետականին եմ ընտրել, որովհետեւ քույրս դպրոցում է աշխատում: Իրանց սաղին ըսել էին, որ ընտանիքի անդամներով հանրապետականին կընտրեք, գնացինք, ընտրեցինք»- մեզ հետ զրույցում նշեց գյումրեցի տարեցներից մեկը:

«Ես տնտեսագիտական համալսարանում եմ սովորում, այդ իսկ պատճառով եմ ՀՀԿ-ին ձայն տվել, քանի որ մեր ռեկտորը հանրապետականի թեկնածու էր»,- անկեղծացավ գյումրեցի երիտասարդներից մեկը, ով խնդրեց չբացահայտել իր ինքնությունը:

«Ես հանրապետական եմ ընտրել, որովհետեւ 10 հազար եմ վերցրել: Ընձի մի մեղադրեք՝ հաց եմ առել, էրեխեքս սոված են: Փողը վերցրե, ընտրել եմ, որ հաց առնիմ»,- սրտնեղած նշեց բազմազավակ մայրերից մեկը, ով ուներ 6 անչափահաս երեխա:

Մեր այն հարցին, թե երկրի սոցիալ–տնտեսական վիճակն ավելի չի՞ վատանա, եթե միայն ընդամենը մեկ օրվա հացի խնդրի մասին մտածելով են այդ քայլին գնում, գյումրեցիները թերահավատորեն նշեցին, որ եթե այդ 10 հազար դրամը չվերցնեն էլ, ուրիշ օգուտ չեն ունենալու:

«Ես չգիտեմ էս ընտրությւոններից հետո ի՞նչ կփոխվի: Վերջի 10 տարին էլ փոփոխության կսպասենք, բայց էլ ինչքա՞ն: Ոչ մի հույս էլ չունիմ, որ էս երկրում բան կփոխվի»,- նշեց տաքսու վարորդներից մեկը:

Գյումրեցիների շրջանում նաեւ հետաքրքվեցինք, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն նոր ձեւավորվող կառավարությունից եւ խորհրդարանից, որտեղ 33 տոկոսը լինելու է ընդդիմադիր ուժից:

«Հեչ մի ակնկալիք էլ չունիմ: Հեչ մե լավ բանմ չի էղնի: Արդեն թանկածում է սկսվել: Պիսոկը դարձել է 450, ձեթը՝ 900: Ահա էս էլ ընտրություններից հետո»,- դժգոհելով ասաց գյումրեցի լոտո վաճառող քաղաքացիներից մեկը:

«Լավ բանի հույս չկա: Տղեքս վեշերը հավաքել են, գնում են: Ասում են՝ չենք ուզում էս երկրում ապրենք, դժգոհ են: Աշխատում են, բայց փողը չի բավարարում, երեխեքը զուրկ են ապրում»,- ասում է գյումրեցի մանկավարժներից մեկը:

Ստացվում է, որ ՀՀԿ-ի վերարտադրությանը հաջորդել է հերթական արտագաղթի նոր ալիքը: Գյումրեցիներից շատերը, ովքեր հնարավորություն ունեն, առանց վարանելու մեկնում են արտերկիր՝ Ռուսաստանի Դաշնություն, որոշներն էլ շարունակում են ընտրել ՀՀԿ-ին եւ դժգոհելով ապրել աղքատության մեջ: Գյումրիում գործազուրկ է 46 տոկոսը, ծայրահեղ աղքատ՝ 28-ը: Ամեն օր Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակից Թուրքիա է մեկնում երկու 50 հոգանոց ավտոբուս:


Դավիթ Գասպարյան

Գյումրի