Իշխանության զավթման տեխնոլոգիա
Երբ Հիտլերը նշանակվեց Գերմանիայի կանցլեր (վարչապետ), նա դեռ չուներ ամբողջական իշխանություն։ Նրան չէր պատկանում խորհրդարանը, չէին պատկանում դատարանները, և կային օրենքներ, որոնցով սահմանափակվում էին կանցլերի լիազորությունները։
Նա ամեն ինչ արեց, որպեսզի միանձնյա իշխանություն հաստատի։ Բացի քարոզչությունից, հիստերիկությունից ու բռնություններից՝ Հիտլերը դիմեց նաև հատուկ տեխնոլոգիայի։
Նրա գրոհայիններն այրեցին Ռեյխսթագը՝ խորհրդարանի շենքը, ու մեղքը բարդեցին կոմունիստների՝ Հիտլերի քաղաքական հակառակորդների վրա։
Գերմանիայում շոկ և հուզական ռեակցիաներ առաջացրած հրդեհը Հիտլերն օգտագործեց հակառակորդներին մեղադրելու և իշխանության ամբողջական յուրացում կազմակերպելու համար։ Իսկ այն, որ հրդեհը կազմակերպել էր անձամբ Հիտլերն՝ իր թիմակից Կառլ Էռնստի միջոցով, ապացուցված փաստ է։
Հիտլերի այդ քայլը հետագայում ոգեշնչման աղբյուր դարձավ տարբեր երկրներում տարբեր հիտլերիկների համար։ Որոշ ղեկավարներ իրենք իրենց դեմ մահափորձեր սկսեցին կազմակերպել, նշանակալի շենքեր այրել կամ պայթեցնել՝ քաղաքական հակառակորդների դեմ «լեգիտիմ» հարձակման հիմք ստեղծելու և ամբողջատիրական իշխանություն հաստատելու նպատակով։
...
Ի՞նչ էի ուզում ասել։
Հայաստանում ամբողջատիրական իշխանություն հաստատելու համար խնդիր է դրված գրավել ոչ միայն խորհրդարանը, գործադիր իշխանությունը, հետաքննական բոլոր տիպի մարմինները և դատական համակարգը, այլ նաև տեղական ինքնակառավարման մարմինները։
Հիտլերի ու Ռեյխթտագի հրդեհման պատմությունը հիշեցի, երբ առավոտյան լրահոսին հետևելիս տեսա, որ Աբովյան քաղաքում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ այրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ավտոմեքենան ու տան դուռը ...
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից