Ատելության խոսքի, թշնամանքի, վիրավորանքի, համացանցային տեռորի հարցն իրոք կարևոր է
Ատելության խոսքի, թշնամանքի, վիրավորանքի, համացանցային տեռորի հարցն իրոք կարևոր է, և արժե այդ մասին լրջորեն խոսել։
Մի օրինակ բերեմ, որ վերաբերում է հենց այսօրվան։ Անունները չեմ գրում, որովհետև իրոք էական չեն։ Եթե որևէ մեկի համար էական է, կարող եմ հաղորդագրությամբ սքրիններն ուղարկել։
Հատուկ ընտրել եմ այնպիսի օրինակ, որտեղ «գործող անձինք» բոլորը «սպիտակ» են՝ իշխող թիմի անդամ/աջակիցներ են։
Իշխող քաղաքական ուժի պատգամավորներից մեկը մի հարցազրույցում քաղաքական բնույթի մոտեցումներ է ներկայացրել հանրային հնչեղություն ունեցող մի հարցի շուրջ՝ քննադատելով իշխող ուժին լիովին աջակցող X կուսակցության առաջնորդին նախկինում կատարած ինչ-ինչ իրադարձությունների համար։ Ընդ որում, քննադատությունը չի պարունակել որևէ անձնական վիրավորանք։ Քաղաքական գնահատական է, որը հանրության մի մասը կարող է կիսել, մյուս մասը՝ չկիսել։
Եվ ի՞նչ։ Այդ X կուսակցության անդամները սկսել են իշխող ուժի պատգամավորին համացանցում, կներեք, «պատին ծեփելու» գործողությունը։ Ընդ որում, բազմաթիվ գրառումների թվում առկա են ինչպես կոռեկտ, քննադատական տեքստեր (դա լիովին նորմալ է), այնպես էլ անձնական վիրավորանք պարունակող, պիտակավորող «կարծիքներ»։ Է՛լ ապուշ, է՛լ իդիոտ, է՛լ անմեղսունակ։
Հիմա հարցադրումս՝ ձեր իսկ սկզբնավորած բաժանմամբ՝ «սև» կնքվածներին անդրադառնալուց առաջ չարժե՞ արդյոք ձեր իսկ հայտարարած արժեքները խթանել նախ սեփական աջակիցների շրջանում։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից