Հենրիխ Մխիթարյան. «Շատերը ծիծաղում էին և չէին հավատում, որ կհասնեմ այս մակարդակին»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հայտնվել է ՄՅՈւ-ի պաշտոնական ամսագրի նոր համարի շապիկին, հարցազրույց է տվել «Inside United»-ին:
Մխիթարյանը պատմել է, որ 13 տարեկան հասակում մարզվել է բրազիալական «Սան Պաուլո» ակումբում՝ հմտությունները բարելավելու և կատարելագործվելու համար:
Նրա խոսքով, շատերը կասկածում էին իր ունակություններին և չէին հավատում, որ ինքը կարող է մեծ բարձունքների հասնել.
«Կարող եմ ասել, որ շատերն ինձ չէին հավատում: Նրանք պարզապես ծիծաղում էին և մտածում էին, թե այն ինչ ես ասում էի, խելահեղություն էր: Նրանք կարծում էին, որ ես չէի կարողանա հասնել այս մակարդակին: Երազում էի հանդես գալ աշխարհի լավագույն ակումբներից մեկում, և դա այն է, ինչ հիմա ես անում եմ»,-ասել է Մխիթարյանը:
Աղբյուրը՝ armsport.am


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն