«Շրջան առ շրջան կվերադարձնենք Ղարաբաղը». Մամեդյարով
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ը, այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Քաթարի արտգործնախարարի մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Բաքուն բանակցություններ է վարում միջազգային կազմակերպությունների հետ Ջաբրաիլի շրջանի Ջոջուգ Մարջանլի գյուղը վերականգնելու հարցով:
Ըստ Մամեդյարովի դա «ադրբեջանական տարածքի» «դեօկուպացման» առաջին քայլն է:
«Որպես Ադրբեջանի քաղաքացի ես չեմ կասկածում, որ գյուղ առ գյուղ, շրջան առ շրջան, մենք կազատագրենք «օկուպացված տարածքները»: Դա վաղ թե ուշ տեղի կունենա», - հայտարարեց նա:
Էլմար Մամեդյարովը հայտնեց նաև, որ անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում Գերմանիայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. «Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-19-ը։ Ես իմ համաձայնությունը տվել եմ»:
Բացի այդ Նա շնորհակալություն հայտնեց իր քաթարցի գործընկերոջը «Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցության համար»:
Zham.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից