«Made in Armenia» գրությամբ բաճկոններ՝ Մոնակոյում
Հայկական արտադրության հագուստները սկսել են վաճառվել Եվրոպայում և ԱՄՆ-ում: «Արտադրված է Հայաստանում» պիտակով բաճկոններ «հայտնաբերվել» են Մոնակոյի էլիտար խանութներից մեկում:
Հայկական արտադրության բաճկոնների լուսանկարները ֆեյսբուքյան օգտատեր Վրույր Փենեսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:
«Շատ հաճելի է տեսնել «Made in Armenia» գրությունը Մոնակոյի էլիտար խանութներում»,- լուսանկարին կից գրել է օգտատերը:
Այլ օգտատերեր լուսանկարի մեկնաբանություններում գրել են, որ հայկական արտադրության հագուստ վաճառվում է նաև ԱՄՆ-ի ցանցային խանութներում:
Պարզվել է, որ հայկական բաճկոնները կարվել են Վանաձորի կարի գործարանում, որը հիմնադրվել է դեռևս 20-րդ դարի 80-ականներին և վերջերս վերազինվել նոր մեքենաներով ու վերագործարկվել:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից