Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Ատելության ալիքի թիրախում հայտնվածները վաղ թե ուշ կազմակերպվելու են պաշտպանվելու համար

ՀԱԿ-ի անդամ Վարդան Հարությունյանի հետ տեղի ուենցած միջադեպը առիթ եղավ գրելու այն, ինչի մասին ցանկանում էի գրել արդեն մի քանի ամիս՝ մեր երկրում հոգեբանական եւ ֆիզիկական բռնության սողացող տարածման մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեկ տարի առաջ, երբ Փաշինյանը եւ իր կողմնակիցները հաղթեցին իշխանության համար պայքարում, նրանք ջանք չէին խնայում բոլորին համոզելու, որ տեղի ուենցածը «Սիրո եւ համերաշխության հեղափոխություն է», որ սա Հայաստանի եւ նույնիսկ աշխարհի պատմության մեջ աննախադեպ է, որ որեւէ վրեժխնդրություն չի լինելու, եւ մեր երկրի պատմության մեջ հանրային համերաշխության եւ համագործակցության նոր դարաշրջան է բացվում։

Չանցած մի քանի ամիս, նույն մարդիկ արդեն հասարակությունը բաժանեցին «Սեւերի ու սպիտակների», իրենց հորջորջեցին «Սպիտակ», մնացած բոլորին «Սեւ», սկսեցին սպառնալ սեփական քաղաքական հակառակորդներին «ասֆալտին փռել» եւ «պատերին ծեփել», եւ դա անձամբ վարչապետի շուրթերով, եւ իր կողմնակիցների ոգեւորված գոռում-գոչյունների ներքո։ «Մերժիր Սերժին»-ը շատ արագ վերածվեց «Մերժիր Հանրապետականին», հետո էլ սահուն «Մերժիր բոլոր կուսակցություններին», դա էլ տառացիորեն վերջին մեկ ամսում դարձավ «Մերժիր դատավորներին» եւ «Մերժիր Արցախի ղեկավարությանը», եւ այսպես մերժման շրջանակը աստիճանաբար ընդլայնվում է, իր մեջ ներառելով երկրում գործող ցանկացած կառույց կամ անձ, որ մինչ այժմ չի հայտնվել Փաշինյանի եւ իր կողմնակիցների անմիջական վերահսկողության ներքո՝ լինի դա համալսարան, օպերային թատրոն, ընդիմադիր լրագրող, թե հանրային գործիչ։

Իմ սեփական հանրային գործունեության ակտիվացումից հետո, ես ամեն գրառմանս կամ հարցազրույցիս հետո հայտնվում եմ պրո-իշխանական ֆեյքերի եւ մոլեռանդների հոգեբանական գրոհի թիրախում, որոնց արձագանքները համեմված են սպառնալիքներով, հայհոյանքներով եւ ամենավերջին կեղտով։ Նախորդ իշխանության օրոք, ես եւս ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունեի, եւ պարբերաբար հանդես էի գալիս նրա քննադատությամբ, բայց չեմ հիշում մի դեպք, որ իմ հասցեին բացահայտ սպառնալիք հնչեցվեր, լավագույն դեպքում իշխանությունը միջնորդների միջոցով կարող էր փորձել ինձ ուղերձ հղել, որ ես մեղմեմ քննադատությունը։

Այն, ինչ տեղի է ունենում հիմա, այդ իմաստով իսկապես աննախադեպ է՝ մարդիկ, ունենալով իշխանություն եւ երկիրը կառավարելու բոլոր անհրաժեշտ լծակները, շարունակում են ատելության քարոզը, հոգեբանական բռնություն են գործադրում իրենց քաղաքական մրցակիցների նկատմամբ, հրապարակներում սպառնալիքներ են հնչեցնում նրանց հասցեին, եւ չեն խորշում նույնիսկ ֆիզիկական բռնությունից։

Ոչ մի կասկած չկա, որ բոլոր նրանք, որոնք հայտնվել են այդ ատելության ալիքի թիրախում, վաղ թե ուշ պետք է սկսեն ինքնակազմակերպվել պաշտպանվելու համար, եւ դա էլ բերելու է հակառակ ակտերի, ինչպես դա եղավ երեկ, ու հայհոյանքից հայհոյանք, ապտակից ապտակ, քարով գլուխ ջարդելու սպառնալիքից իրական գլուխ ջարդել, մենք ի վերջո հայտնվելու ենք մի վիճակում, երբ բոլորը բոլորի թշնամին են, եւ նույնիսկ արդեն չեն հիշում, թե այդ թշնամությունը որտեղից է առաջացել, ով է ճիշտ, ով է սխալ, ով է իրականում սեւ, ով սպիտակ, բայց բոլորը համատարած տուժած են, ծեծված ու նսեմացած, իսկ հիմնական շահող կողմն էլ նստած է Ապշերոնում, ու բեղերի տակ հանգիստ քմծիծաղ է տալիս մեր ախմախության վրա։

Այսօր մենք կարող ենք կանգ առնել, ու վերջ տալ այս սողացող դիմակայությանը, դրա համար առաջին հերթին իշխանությունը եւ իր աջակիցները պետք է հստակ քայլեր անեն՝ դադարեցնեն ֆեյքերի եւ մոլեռանդների միջոցով հոգեբանական գրոհը մրցակիցների նկատմամբ, քաղաքական պայքարը բերեն քաղաքակիրթ երկխոսության եւ լուծումների դաշտ, ոստիկանությանը հրահանգեն խստագույնս պահպանելու իրավակարգը, եւ պատժեն նրա ցանկացած խախտողի, անկախ թե որ կողմից կլինի։

Իշխանության քաղաքական հակառակորդներն էլ, իրենց հերթին, չպետք է դիտեն դա որպես թուլության նշան, եւ եւս գործեն քաղաքակիրթ մրցակցության դաշտում, այլապես ամեն ինչ նորից կվերադառնա ի շրջանս յուր, եւ ինչ որ ժամանակ հետո մենք զարմանքով կհայտնաբերենք, որ մեր ավանդաբար խաղաղ, հանդուրժող եւ բայրացակամ երկիրը վերածվել է գազանանոցի, որում էլ մարդավայել ապրել էլ չի լինում։ Հուսով եմ, որ դա երբեք տեղի չի ունենա, մեզնից յուրաքանչյուրը այսօր կսկսի իրենից, եւ հետ կգանգնի այսուհետ դիմացին վիրավորելու կամ նսեմացնելու ավերիչ գայթակղությունից։

P.S. գոնե այս անգամ ֆեյքերին առաջարկում եմ գրածիս չպատասխանել, եւ մտածել, արդյոք ձեր գռեհիկ եւ անմիտ պատասխաններից որեւէ մեկը որեւէ օգուտ է ստանում, ներառյալ դուք ինքներդ»։