Անբացատրելի է՝ ինչու՞ միայն այս մարդուն են կալանավորված պահում
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Մանվել Գրիգորյանին սայլակով տեղափոխել են մեկուսարան։ Անբացատրելի է՝ ինչու՞ բոլոր զենք-զինամթերք պահողներից, այլոց ունեցվածքը խլողներից, հարկերի վճարումից խուսափողներից միայն այս մարդուն են կալանավորված պահում։ Այս ընտրողականությունը լավ բանի մասին չի վկայում։ Հեռուստացույցով զենք-զինամթերքի հսկայական թաքստարան ցուցադրեցին, տերն ազատ է։
Մեկ ուրշից զենք-զինամթերքը վերցրեցին ու տուն ուղարկեցին։ Այլոց ունեցվածքը խլելու, յուրացնելու, մարդկանց սնանկության հասցնելու գործերով նախկին երեւելիներից ոմանց մեղադրանք է առաջադրվել՝ գործերը տեղապտույտ են տալիս, իսկ կասկածյալները հանգիստ ապրում ու իրենց զոհերին էլ հեգնում են։
Երեկ ունեինք այլոց ճակատագրերն ըստ իր քմահաճույքի տնօրինող, անկիրթ, իրեն անպատիժ երեւակայող Մանվել Գրիգորյան, այսօր ունենք հիվանդ ու անպաշտպան Մանվել Գրիգորյան։
Երկրորդն ուշադրության արժանի է, պաշտպանության կարիք ունի»։


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից