Եվրոպացի գործընկերներիս տեղեկացրել եմ դատական իշխանության վրա հակասահմանադրական հարձակումների մասին․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի աշխատանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արմեն Աշոտյանը։
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Այս օրերին Եվրոպական խորհրդարանում մասնակցում եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի աշխատանքներին։
Եվրոպական ընտրություններից հետո սա Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի առաջին հանդիպումն է։ Կրկին շնորհավորելով ԵԺԿ հաղթանակը՝ կարեւորել եմ ԵՄ կողմից արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում Արեւելյան Գործընկերության շարունակականությունը, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացումը։
Եվրոպացի գործընկերներիս տեղեկացրել եմ Հայաստանի վերջին քաղաքական զարգացումների մասին, հատկապես դատական իշխանության վրա գործադիրի հակասահմանադրական հարձակումների, դրան հետեւած միջազգային արձագանքի եւ դատական համակարգի բարեփոխումների մասին։
Եվրոպական քաաքական ընտանիքին հաղորդել եմ նաեւ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության սաստկացման մասին, ինչպես նաեւ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված դեպքի»։


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից