Վայը եկել է մեզ տարել, որ մենք հանկարծ պառակտվեցինք, սկսեցինք տարբերակել հայաստանցի, ղարաբաղցի. Արցախի պատգամավոր
Ես չգիտեմ ինչ անուն տալ այն խոսակցություններին, որ Արցախն իբրև օգտագործվում է հակահեղափոխության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը:
«Ի՞նչ հակահեղափոխության, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը: Արհեստական թեմա են սարքել, ծամոն դարձրած շրջանառում են: Ի՞նչ հեղափոխություն, ի՞նչ դավադիր պատերազմ: Հայրենիքը մեզ համար առաջնայինն է, մեր անվտանգության ապահովումը մեզ համար առաջնային է:
Նժարի վրա մեր հայրենիքն է: Վայը եկել է մեզ տարել, որ մենք հանկարծ պառակտվեցինք, սկսեցինք տարբերակել հայաստանցի, ղարաբաղցի: Էն ի՞նչ բան է»,- նշեց պատգամավորը:
Բաղրյանն ասաց, որ թեման հասել է այն աստիճանի, որ Ադրբեջանը ծափ է տալիս ու ծիծաղում, ադրբեջանական մամուլն էլ մեծ տառերով գրում է՝ պատերազմ Հայաստանի ու Արցախի միջև:
«Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Արցախը ազատագրել ենք ազգովի. Հայաստան-Արցախ-Սփյուռք, մենք միասին ենք դա արել: Բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան: Երբեք թող չմոռանան Չարենցի խոսքերը՝ «ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Մնացածն ընդունելի չէ»,- նշեց նա:
Իսկ այն հարցին, թե ովքե՞ր են կանգնած արհեստական օրակարգի հետևում, Վարդգես Բաղրյանը դժվարացավ պատասխանել, բայց ասաց, որ նրանք «խաղում են ամենանուրբ լարերի վրա»:
«Ասում են, թե Արցախը մարզ ճանաչվի: Էդ ո՞ր մի հայը, ո՞ր մի արցախցին չի ուզում վերամիավորվել Հայաստանի հետ: Շարժումը հենց այդ նպատակով էր սկսվել, միշտ էլ եղել էր այդ ցանկությունը: Պետք չէ ավելի կաթոլիկ ձևանալ, քան Հռոմի պապը: Ջրբաժաններ դնելու փոխարեն ամեն մեկս պետք է գործ անենք հայրենիքի համար»,- հավելեց պատգամավորը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...